Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան Սաղաթելյան Դատարանն արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ Ավետիսյանին Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան ՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները Ջերմաստիճանը հասնելու է պատմական առավելագույնի ու անգամ գերազանցելու է այն. Սուրենյան (տեսանյութ) Բաքուն հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրին, զոհվել է 4 մարդ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ Սյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ) Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, երկուսը անչափահաս են 

Երևանում հանցագործության դեպքերն ավելացել են 14.5 տոկոսով

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Երևան քաղաքի դատախազություն՝ ամփոփելու 2019թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրել է առանձին հանցատեսակներով արձանագրված միտումները, քրեական հետապնդման մարմինների կողմից դրանց դեմ տարվող աշխատանքներում արձանագրվող թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները:

«Ըստ այդմ՝ 2019թ. Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 14961 դեպք՝ նախորդ տարվա 13067 դեպքի փոխարեն, այսինքն հանցագործության դեպքերն ավելացել են 1894-ով կամ 14.5 տոկոսով:

2019թ. Երևան քաղաքում արձանագրվել է սպանության 17 դեպք, նախորդ տարվա 12-ի դիմաց, բացահայտվել է դրանց 86.4%-ը՝, նախորդ տարվա 85․7%-ի դիմաց: 25 տոկոսով կամ 3 դեպքով (12-9) նվազել են սպանության փորձի դեպքերը:

Հաշվետու տարում 10 դեպքով կամ 2․3%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, ինչին զուգահեռ, սակայն, մոտ 5 տոկոսային կետով աճել է նաև այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 74,1 %:

8 դեպքով կամ 32%-ով ավելացել են ավազակության դեպքերը (25-33), սակայն 13 տոկոսով բարելավվել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ նախորդող տարվա 74.4%-ի դիմաց 2019թ. կազմելով 87.5%:

Երևան քաղաքի դատախազը մտահոգիչ է համարել բնակարանային գողության դեպքերի շարունակվող աճը և բացահայտման ցուցանիշների ցածր մակարդակը: 2019թ. արձանագրվել է նման 859 դեպք, որը 58 դեպքով կամ 7․2%-ով ավելի է 2018թ. համեմատ:

Նախորդ տարի բոլոր վարչական շրջաններում ձեռնարկվել են այս հանցագործության հակազդման որոշակի միջոցներ՝ հատկապես բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու, լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ: Դրանց արդյունքում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները որոշակիորեն բարելավվել են՝ կազմելով 13%՝ նախորդող տարվա 9,6%-ի դիմաց:

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն, ինչպես առկա արդյունքները, այնպես էլ կատարված կանխարգելիչ աշխատանքները գնահատեց ոչ բավարար: Գլխավոր դատախազը հանձնարարել է առավել մեծ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ ինչպես  քաղաքային իշխանությունների, այնպես էլ համատիրությունների, բնակիչների հետ անմիջական համագործակցություն ծավալելու միջոցով:

2019թ. ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 703 դեպք՝ նախորդ տարվա 575 դեպքի դիմաց: Այսինքն՝ դեպքերն աճել են 128-ով, կամ 22.3%-ով, ինչին զուգահեռ 3 դեպքով (67-70) ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը: Բացահայտման տոկոսը ևս աճել է՝ կազմելով 86.4 նախորդ տարվա 82.7-ի դիմաց: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությմաբ հանձնարարել է քարտեզագրել մայրաքաղաքի ճանապարհային հանգույցի առավել ռիսկային գոտիները և ըստ պատահարների կամ հանցավոր դրսևորումների պատճառների՝ նախաձեռնել դրանց վերացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ:   

Նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 272 կոռուպցիոն հանցագործության դեպքով հարուցված քրեական գործ: Երևան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում մեծ է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (150), կաշառք ստանալու, տալու և միջնորդության (74) տեսակարար կշիռը: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ շեշտել է հատկապես կոռուպցիոն գործերով քննությունների արագ հանգուցալուծմանն ուղղված դատախազական ներգործության միջոցների՝ նախաքննական մարմիններին նպատակային ցուցումներ, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականցնող մարմիններին կոնկրետ հանձնարարություններ տալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք չպետք է կրեն ֆորմալ բնույթ և դրանցով առարկայական արդյունքների չապահովման դեպքում պետք է դիտարկվի իրավական հետևանքների առաջացման հարցը:   

Երևան քաղաքի դատախազությունը 2019թ զգալի աշխատանքներ է կատարել պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում: Մասնավորապես, ուսումնասիրվել են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական լիազորությունների արդյունքները, 2017-2018թթ. ընթացքում սոցիալական ապահովության և բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ միջոցներ ձեռնարկելու պրակտիկան: Ուսումնասիրություններ են կատարվել նաև առանձին ոլորտներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների, Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների զբոսայգներում հողամասերի օտարման կամ վարձակալության հանձնելու, դրանցում կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու և մի քանի այլ հարցադրումների շրջանակներում:   

Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում հայտնաբերվել է հանցագործությամբ պետությանը պատճառված 4.712.912.421 դրամի վնաս, որից վերականգնվել է 453.053.527  դրամը: Հանցագործությամբ պատճառված վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով և Երևան քաղաքի դատախազության դատավարական ղեկավարման ներքո քննվող՝ Ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ հսկողության համակարգերի հավատարմագրային կառավարման ոլորտում չարաշահումների վերաբերյալ գործով: Արթուր Դավթյանը գոհունակություն է արտահայտել պետությանը պատճառված վնասի վերականգնման, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության գործառույթի իրացման ուղղությամբ ծավալված գործունեությունը և խնդիր դրել արձանագրված աննախադեպ արդյունքներն այս տարվա ընթացքում ավելի զարգացնել:  

Ամփոփելով Երևանի քաղաքում հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը՝ ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է վերջիններիս կողմից կատարված մեծ ծավալի աշխատանքները և հատկապես այդ հարցում ձևավորվող համագործակցության նոր որակներն ու դրսևորումները:

Այդուհանդերձ՝ նա հանձնարարել է հանցագործությունների առավել մեծ և մտահոգիչ աճ արձանագրած բոլոր ուղղություններով ակտիվացնել հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը միտված աշխատանքը: Այս տեսանկյունից նա առանձնահատուկ շեշտել է յուրաքանչյուր քրեական գործով տվյալ հանցագործությանը նպաստող պայմանների ու պատճառների մանրամասն վերլուծությունը և համապատասխան միջնորդագրերով դրանց վերացմանը հետամուտ լինելը՝ ինչպես միջնորդագրերի քննարկմանը մասնակցությունն  ցուցաբերելով, այնպես էլ դրանց հիման վրա նախանշված գործողությունների կատարմանը հետամուտ լինելով:

ՀՀ գլխավոր դատախազը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև քրեական ենթամշակույթի դեմ սկսվող պայքարին նախապատրաստվելու խնդրի վրա՝ նշելով, որ այդ չարիքը պետության ունեցած իրավաչափ ողջ գործիքակազմի կիրառմամբ արմատախիլ անելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեության կոնկրետ արդյունքները հասարակությունը պետք է տեսնի հնարավորինս կարճ ժամանակահատվածում, և համապատասխան քրեական տարրերը պետք է բավարար հիմքերի առկայությամբ հնարավորինս շուտ մեկուսացվեն հասարակությունից: Արթուր Դավթյանը հատուկ ընդգծել է այդ տարրերի հետ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հնարավոր առնչությունները չեզոքացնելու խնդիրը՝ որպես  առաջնահերթություն»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան ՍաղաթելյանԴատարանն արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ ԱվետիսյանինՖիդան. Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճանՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՋերմաստիճանը հասնելու է պատմական առավելագույնի ու անգամ գերազանցելու է այն. Սուրենյան (տեսանյութ)Բաքուն հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրին, զոհվել է 4 մարդ«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի ՀանրապետությանըՆյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ Սյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, երկուսը անչափահաս ենԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը Փաշինյանը մեկնել է Նյու Յորք (տեսանյութ)«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են «Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում «Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը «Ժողովուրդ». ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ)
Ամենադիտված