Բելգիական ռեստորանը Միշլենի աստղ է ստացել. Շեֆ-խոհարարը Կարեն Թորոսյանն է
Հասարակություն
Բելգիայի մայրաքաղաքում գործող Bozar ռեստորանի գլխավոր խոհարար Կարեն Թորոսյանը ևս մեկ անգամ «Միշլեն» (Michelin) ընկերության Կարմիր ուղեցույցի աստղի է արժանացել:
Ինչպես երևում է ռեստորանի պաշտոնական ինստագրամյան էջի գրառումից, նրա ռեստորանը 4-րդ տարին անընդմեջ արժանանում է սննդի հաստատությունների ասպարեզում որակի և հեղինակության ամենահայտնի վարկանիշի գնահատականին:
Թորոսյանի ղեկավարության ներքո գտնվող հաստատությունը 2019-ին անցել է GOURMET FEST փորձարկումը, որի նպատակն է եզակի մենյու ստեղծել ավանդական հայկական և եվրոպական ուտեստների համադրությամբ:
Նշենք, որ 2013 թվականին Թորոսյանի ռեստորանը լավագույնը համարվեց Gault & Millau ուղեցույցում, իսկ 2015-ին նա աշխարհի չեմպիոն է ճանաչվել Pâté en croûte մի ուտեստի համար, որը վկայում է դեպի կատարելություն նրա ձգտման մասին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար