Ահազանգ․ Էջմիածնում կատվին այրել են ու նետել փողոց (լուսանկարներ)
Հասարակություն
«Դինգո թիմ» ՀԿ հայտնում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքի մասին. Վաղարշապատ քաղաքի Կամոյի փողոցում արդեն 2-րդ անգամ «Դինգո թիմ»-ի կամավորները գտնում են խեղված կենդանու, մասնավորապես՝ խորը այրվածքներով կատվի, հաղորդում է Econews.am-ը:
Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը ենթակա է քրեական պատասխանատվության:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)