Նաիրա Զոհրաբյանն արդյունավետ է համարում Գլխավոր շտաբի պետի հետ ունեցած քննարկումը
Հասարակություն
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը արդյունավետ է համարում բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի վերաբերյալ ԶՈւ ԳՇ պետի հետ ունեցած քննարկումը:
Այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 18-ին խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում:
«Բավականին արդյունավետ քննարկում էր, իսկապես բավականին ինֆորմատիվ քննարկում էր: Բազմաթիվ մտահոգություններ, որ մենք ունեինք, թե՛ որպես պատգամավորներ, թե՛ որպես քաղաքացիներ, այդ մտահոգությունները ստացան իրենց անաչառ պատասխանները: Երկու հանձնաժողովներով ձեռք բերեցինք Գլխավոր շտաբի հետ աշխատելու հստակ պայմանավորվածություններ»,- ասաց Զոհրաբյանը:
Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը Ազգային ժողով էր հրավիրվել բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերիքննարկման համար: Քննարկումը կազմակերպել էին Ազգային ժողովի պաշտպանության ևանվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերիմշտական հանձնաժողովները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)