Թափառող կենդանիների կծվածության դեպքերը դինամիկ աճ են գրանցել. Արմեն Եղիազարյան
2016 թվականից մինչև 2019 թվականի ավարտը թափառող կենդանիների կծվածության դեպքերը աճել են մոտ 63%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
«Թափառող շների խնդրի հետ կապված կրկին անգամ դիմել էի Առողջապահության նախարարին՝ պարզելու, թե վերջին 4 տարիների ընթացքում թափառող կենդանիների կծվածության ի՞նչ դինամիկա է գրանցվել մարզերում և Երևանում:
Նախարարի պատասխանից պարզվում է, որ թափառող կենդանիների կծվածության դեպքերը դինամիկ աճ են գրանցել, և 2016 թվականից մինչև 2019 թվականի ավարտը կծվածության դեպքերը աճել են մոտ 63%-ով, ինչը վկայում է, որ թափառող կենդանիների խնդրի կարգավորմանն ուղղված այսօրվա միջոցները և մեթոդները անարդյունավետ են և պետք է անհապաղ վերանայվեն:
Գտնում եմ, որ պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե ոլորտին տրամադրվող պետական միջոցները այս տարիների ընթացքում ինչպես են օգտագործվել, և թե ի՞նչ վերլուծություններ ու բացատրություններ կան այս բացասական դինամիկայի հետ կապված»,-գրել է ԱԺ պատգամավորը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)