Ջարդեր՝ Թուրքիայում. սիրիացիներին դուրս են հանել իրենց բնակության և աշխատանքի վայրերից (տեսանյութ)
ՏեսանյութերՓետրվարի 29-ին, Թուրքիայի հարավում թուրք ազգայնականները խմբավորումներով հարձակվել են սիրիացիների բնակության և աշխատանքի վայրերի վրա, դուրս են հանել նրանց տարածքներից: Ջարդերը տեղի են ունեցել Սիրիայում զոհվածի թաղման արարողության ժամանակ:
Նշենք, որ ջարդերը տեղի են ունենում Սիրիայի Իդլիբ նահանգում ռազմական իրավիճակի սրման ֆոնին:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը սրվել է, տեղում թեժ մարտեր են ընթանում: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ գործողությունները ծավալվում են Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքում ու դրա մերձակայքում: Սիրիական բանակն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում գործի է դրել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուժերը:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թեժ մարտերն ընթանում են ինչպես քաղաքի ծայրամասերում, այնպես էլ՝ խիտ բնակելի հատվածում: Նշվում է, որ ահաբեկիչներին օդային հարվածներով օգնում է թուրքական զինուժը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)