Վերացվել է Արտաշատում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ. Բագրատ Սրբազան ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված Արեգնազ Մանուկյանի հետ Եկել է «հատուցման ժամանակը»․ Հեգսեթը՝ Իրանին. Դավիթ Խաժակյանը լքել է ԼՀԿ-ն (տեսանյութ) Էս պատմական գործարանը ոչնչացման եզրին է. գինու, կոնյակի կոմբինատի աշխատակից (տեսանյութ) Ողորմություն չենք ուզում, մեր աշխատանքին ենք ուզում վերադառնալ (տեսանյութ) Մենք հարկադիր պարապուրդի ենք մատնված ոչ մեր գործատուի մեղքով, դուռը զմռսել ու մեզ թողել են դրսում (տեսանյութ) 

BLOOMBERG. Ծխախոտային ընկերությունների ու առողջապահական մարմինների երկխոսությունը կարող է խոստումնալից արդյունքներ ունենալ

Այլ

 Ծխախոտային ընկերությունների հետ բանակցելուց հրաժարվելն իսկապես վնասում է հանրային առողջությանը:

Ջո Նոչերան Bloomberg-ի լրագրող է, ով գրում է բիզնեսի մասին։ Նա աշխատել է հանրահայտ Esquire, GQ և New York Times ամսագրերում ու եղել Fortune ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նոչերայի այս հոդվածը նվիրված է առողջապահական մարմինների ու ծխախոտային ընկերությունների տասնամյակներ տևող հակամարտությանը։ Ի վերջո, Նոչերան այն եզրահանգմանն է գալիս, որ ծխախոտային ընկերություններին նախատելով՝ ընդդիմախոսներն ավելի մեծ վնաս են բերում։

 Մոտ քսանհինգ տարի առաջ Սթիվ Փերիշ անունով մի մարդ համարվում էր ծխախոտային արդյունաբերության ահեղ ձայնն էր: Այդ ժամանակ երկրում մոլեգնում էին ծխախոտային պատերազմները․ Միացյալ Նահանգները դատի էին տալիս ծխախոտային ընկերություններին, ճկուն ու ոչ նվիրված աշխատակիցները սկանդալային փաստաթղթեր էին վաճառում լրատվամիջոցներին, իսկ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության հանձնակատար Դեվիդ Քեսլերը փորձում էր կարգավորել ծխախոտային արտադրատեսակները:

Փերիշը Ալտրիա ընկերության ղեկավարներից էր, և նրա գործն էր իրավիճակին արձագանքելը։ Փերիշը կարող էր, ասենք, գնալ հեռուստատեսություն ու  վիրավորական խոսքեր ասել Քեսլերի հասցեին: Նա կարող էր պնդել, որ սիգարետը կախվածություն չի առաջացնում։ Նա կարող էր սուր փաստարկներով դատապարտել ծխախոտային արդյունաբերության նկատմամբ հարուցված  դատական գործերը։

Ի վերջո, Փերիշը գիտակցեց, որ ծխախոտային ընկերությունները միայն մի ելք ունեն․ բանակցել ընդդիմախոսների հետ։ Եվ այդ գիտակցումը զավեշտալի արդյունքի բերեց․ Փերիշի զայրույթն անհետացավ, երբ նա հասկացավ, որ ծխախոտային ընկերություններին քննադատողները տրամաբանական մտահոգություննով  ռացիոնալ մարդիկ էին, և որ Ալթրիան, երկար ժամանակ լինելով մեկուսացած, նրանց արհամարհելով սխալ էր թույլ տալիս։ «Մենք միայն մեր տեսակետն էինք հաշվի առնում», - կասի Փերիշը տարիներ անց: Ի վերջո, բանակցությունների արդյունքում  ծխախոտային ընկերություններին համաձայնեցին պետությանը վճարել 246 միլիարդ դոլար և ենթարկվել ավելի խիստ սահմանափակումների սիգարետի շուկայում:

 Ես անդրադառնում եմ այս պատմությանը անցած շաբաթ տեղի ունեցած մի իրադարձության պատճառով։ Չորեքշաբթի առավոտյան, առողջապահության ոլորտի համաշխարհային առաջատար Vital Strategies ընկերությունը ֆինանսավորել էր  «Հույսն առերեսում է իրականությանը. Էլեկտրոնային սիգարետ՝ հանրային առողջության վնա՞ս, թե՞ վնասի նվազեցում» խորագրով միջոցառումը, որի շրջանակներում միակողմանի քննադատություն էր հնչում էլեկտրոնային սիգարետի հասցեին։

Բանախոսներից մեկը Մեթյու Մայերսն էր՝ «Tobacco Free Kids»  նախագծի նախագահը: Մայերսը ի սկզբանե քննադատել է էլեկտրոնային սիգարետը, և նա ավելի լսելի դարձավ, երբ JUUL էլեկտրոնային սիգարետն ԱՄՆում տարածում գտավ դեռահասների շրջանում։ Պետք է նշել նաև, որ թե՛ Vital Strategies, թե՛ Tobacco Free Kids ընկերությունները ֆինանսական աջակցություն են ստանում Bloomberg-ից։  

        Մայերսի ելույթից  հետո բեմ բարձրացավ էլեկտրոնային սիգարետի մեկ այլ քննադատ՝ Բլումբերգի Ջոն Հոփքինսի անվան հանրային առողջապահության ինստիտուտի Global Tobacco Control նախաձեռնության ղեկավար Ջոհաննա Քոենը: Երկու բանախոսն էլ կարգին քլնգեցին էլեկտրոնային սիգարետը։ Մայերը դժգոհեց «մի շարք նախանձախնդիր մարդկանցից», ովքեր շարունակում էին պնդել, որ էլեկտրոնային սիգարետը է կյանքեր փրկել, Քոենն էլ պնդում էր, որ «ապացուցված է նիկոտինի ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա»: Եվ այսպես շարունակ:

        Միջոցառման մասնակիցների շարքում էր նաև Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ ընկերության Գիտական ու հանրային կապերի գծով փոխնախագահ Մոիրա Գիլքրիստը: Այո, Մոիրան ծխախոտային ընկերության ներկայացուցիչ է։ Պատասխանատու է ընկերության՝ սիգարետի հասցրած վնասը նվազեցնելուն ուղղված նախագծերի համար։ Նրա ղեկավարած գիտնականները նախագծում են նիկոտին պարունակող արտադրանք, որը սպառողին չի վնասի նույնչափ, որքան սիգարետը։

Բնականաբար, առողջապահական հանրության շրջանում բոլորը թերահավատորեն են վերաբերվում Ֆիլիպ Մորրիսի նոր տեսլականին, որն է բիզնեսը շարունակել առանց այրման աշխատող արտադրատեսակներ, և ոչ այրվող սիգարետ արտադրելով։ Բայց Մոիրան իսկապես հավատում է այդ գործին։ Նա ընկերությանը միացել է մոտ տասը տարի առաջ՝ Մեծ Բրիտանիայում քաղցկեղի խնդիրներով զբաղվող առաջատար բարեգործական ընկերությունում աշխատելուց հետո «Այս ամենը «շոու» չէ մեզ համար․ սա մեր բիզնեսի ապագան է», - նշում է Մոիրա Գիլքրիստը։

Էլեկտոնային սիգարետի մասին միջոցառումից մի քանի օր առաջ Գիլքրիստը գրություն էր ստացել միջոցառման կազմակերպիչների կողմից։ «Մեր կանոնակարգի համաձայն, ծխախոտային արդյունաբերության ներկայացուցիչներին չի թույլատրվում մասնակցել միջոցառմանը», - նշված էր գրության մեջ: Կազմակերպիչ Vital Strategies ընկերությունը մանրամասնել էր․

Եկեք պարզ խոսենք. գոյություն ունի շահերի հիմնարար և անդառնալի բախում հանրային առողջապահության ու ծխախոտային արդյունաբերության միջև: Եվ որպես կառույց, որի առաքելությունն է յուրաքանչյուր անձի հանրային առողջության ուժեղ համակարգով ապահովելը, Vital Strategies ընկերությունը համահունչ է քայլում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, տարբեր երկրների  կառավարությունների և առողջապահության համաշխարհային հանրության հետ ու կիրառում ծխախոտային ընկերությունների հետ ընդհանրապես չհաղորդակցվելու  քաղաքականություն:

        Պարզվեց, որ Գիլքրիստը դիտել է միջոցառման հեռարձակումը։ Երբ հաջորդ օրը զրուցում էինք, Մոիրան ասաց, որ Մայերսի ու Քոհենի որոշ ասածների նա կարող էր մարտահրավեր նետել, եթե ներկա լիներ միջոցառմանը։

Օրինակ, այն, որ նիկոտինը վնասում է սրտանոթային համակարգին, ապացուցվել է առավելապես Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, սիգարետի դեմ պայքարող ակտիվիստ Սթենլի Գլանցի կողմից: Անցյալ տարի Գլանցը հրապարակեց հայտնի մի  ուսումնասիրություն, որն ապացուցում էր, որ էլեկտրոնային սիգարետը  կրկնապատկում է սրտի կաթվածների ռիսկը: Անցյալ շաբաթ Ամերիկայի սրտաբանների միության ամսագիրը ժխտեց այդ ուսումնասիրությունը՝ վերջինիս տվյալները ճանաչելով «ոչ վստահելի»: 

Մայերսի ելույթի հիմնական կետերից մեկն այն էր, որ դեռևս ապացուցված չէ, որ նիկոտին մատակարարող սարքերը չափահասներին օգնում են հրաժարվել սիգարետից։ Փոխարենը, իբր, ապացուցված է, որ նորարարական սարքերը գրավիչ են դեռահասների համար։ Բնականաբար, այն, որ չափահաս շատ ծխողներ չեն անցնում էլեկտրոնային սիգարետի օգտագործմանը, մասամբ պայմանավորված է հենց նրանով, որ առողջապահական հանրությունը նման քննադատության է ենթարկում նորարարական սարքերը։ Արդյունքում չափահասներից շատերը չեն էլ գիտակցում, որ էլեկտրոնային սիգարետն ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը։

Ֆիլիպ Մորրիսը JUUL-ի նման էլեկտրոնային սիգարետ չի արտադրում։ Ընկերության արտադրանքը IQOS-ն է, որը նիկոտին է մատակարարում ծխախոտը տաքացնելով՝ այն այրելու փոխարեն։  Եվ ինչպես Մոիրա Գիլքրիստը նշեց խոսակցության ընթացքում, կան բազմաթիվ ապացույցներ, որ IQOS-ը չափահաս ծխողներին օգնում է սիգարետից հրաժարվել։ Ճապոնիայում IQOS-ը ծխախոտային ամբողջ շուկայի 18%-ն է կազմում։ IQOS-ի շուկա մտնելուց հետո Ճապոնիայում նկատվել է սիգարետի վաճառքների կտրուկ անկում։ Ռուսաստանում IQOS-ին է շուկայի 5%, իսկ Պորտուգալիայում՝ 7.2%։

 

Անցած տարվա ապրիլին, ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (US FDA) թույլատրեց IQOS-ի վաճառքն ԱՄՆում՝ մեկնաբանելով, որ դա «համահունչ է հանրային առողջությունը պահպանելու նրանց առաքելությանը», քանի որ սարքը սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում։

Ֆիլիպ Մորրիսը այժմ տվյալներ է ներկայացրել FDA-ին, որպեսզի թույլատրություն ստանա սպառողներին IQOS—ը ներկայացնել որպես նվազեցված ռիսկով արտադրանք․ մի բան, որ արգելված է էլեկտրոնային սիգարետին:

Մոիրա Գիլքրիստն ասաց, որ կան շատ փաստեր, որոնք ընդունելի են թե՛ հանրային առողջապահության ոլորտի ներկայացուցիչների, թե՛ Ֆիլիպ Մորրիսի համար։ Օրինակ, այն, որ էլեկտրոնային սիգարետը պետք է դեռահասներից հեռու պահել, կամ այն, որ այս արտադրատեսակները պետք է գրագետ կարգավորել՝ հիմնվելով առողջ գիտության վրա: Այնուամենայնիվ, Մոիրան հավելեց․ «ես նկատում եմ, որ  որ հանրային առողջությամբ զբաղվող կազմակերպությունները շահարկում են դեռահասների գործոնը՝ ամերիրացի 40 միլիոն ծխողներին նորարարական արտադրատեսակների հասանելիությունից զրկելու համար»։

«Ահա մեր ընկերության ապագան։ Մենք արտադրանք ունենք, գիտություն ունենք, և ժամանակն ամեն ինչ տեղը կդնի։ Մեզ համար առաջ տանող միայն մեկ ուղի կա, ու այն կապված է առանց այրման աշխատող արտադրատեսակների հետ։ Հարցն այն է՝ ինչ են անելու հանրային առողջապահությամբ զբաղվող մարմինները․ հեշտացնելու՞ են մեր ուղին, թե՞ ավելի են բարդացնելու»։

 

Ես հասկանում եմ, թե ինչու է առողջապահական հանրությունը հրաժարվում հանդիպել ծխախոտային ընկերությունների ներկայացուցիչների հետ․ անցյալում  այս ընկերությունները շատ ամոթալի բաներ են արել, և հիմա էլ վաճառում են արտադրանք, որն իր սպառողների կեսին սպանում է։ Հին մեղքերի հուշերը ստիպում են հանրային առողջապահության ոլորտի պաշտոնյաներին թերահավատորեն վերաբերվել Մոիրա Գիլքրիստի նման գիտնականների անկեղծությանը, երբ վերջիններս հայտարարում են, որ ուզում են առանց ծուխ ապագա ունենալ։

Ըստ իս, մի ճանապարհ կա, որով մենք կարող ենք լուծել էլեկտրոնային սիգարետի հետ կապված խառնաշփոթը, այն է՝ ինչպես այս արտադրանքը հեռու պահել դեռահասներից ու օգնել չափահասներին, որ սկսեն դրանք օգտատործել։ Երկու կողմերը՝ ծխախոտային ընկերություններն ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, պիտի նստեն սեղանի շուրջ ու բանակցեն։ Կարծում եմ՝ հանրային առողջապահության պատասխանատուները Փերիշի նման կտեսնեին, որ մյուս կողմում նստածներն իսկապես ուզում են լուծում գտնել: Ու այդ ժամանակ երկու կողմերն էլ կարող էին հեշտությամբ փոխշահավետ առաջարկներ անել։ Ծխախոտային ընկերությունների հետ բանակցելուց հրաժարվելն իսկապես վնասում է հանրային առողջությանը:

Վերջում ասեմ, որ տարիներ առաջ Փերիշի հետ բանակցողներից մեկը հենց Մայերսն է եղել, ով ելույթ էր ունենում Vital Strategies-ի միջոցառմանը։ Այդ բանակցությունները թանկ նստեցին նրա վիա․ երբ առողջապահության ոլորտի նրա գործընկերները հայտնաբերեցին, որ Մայերսը ներգրավված է եղել ծխախոտի կարգավորմանն ուղղված բանակցություններին, փորձագետը խստագույնս դատապարտվեց: Բայց Մայերսը չնահանջեց ու ի վերջո օգնեց փոխել ծխախոտային վիճակագրությունը դեպի լավը։ Եթե Մայերսը նա ցանկանար մեկ անգամ ևս դա անել, սիգարետի վախճանն ավելի մոտ կլիներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերացվել է Արտաշատում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստԵվրոպայում ծայրահեղ շոգից կարող է մահանալ ավելի քան 10,000 մարդԱՄՆ-ն խոչընդոտում է Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմի մշակմանը․ ԲաղայիԻրանը կոշտ է արձագանքել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի մահվան լուրինԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցՊատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանըԼեհաստանը 65 միլիարդ դոլար է ծախսել ամերիկյան զենքի վրաՍաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԻրանը հայտարարել է, որ չի հարձակվել հարևան երկրների վրաՀայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարությունԻրաքում կոռուպցիայի հետաքննության ընթացքում առգրավվել է 375 կգ ոսկիՀալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ. Բագրատ ՍրբազանԼեհաստանը զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններինԱպօրինի ծագում ունեցող գույքի գործ․ Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76,8 մլն դրամՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՈ՞վ է դուրս մնացել Աշխարհի առաջնությունից․ BBC SportՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված Արեգնազ Մանուկյանի հետԻրանը կապ է հաստատել է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ սրումը կանխելու համարԵկել է «հատուցման ժամանակը»․ Հեգսեթը՝ Իրանին. Դավիթ Խաժակյանը լքել է ԼՀԿ-ն (տեսանյութ) Իրանը թույլ չի տա, որ Հորմուզը սպառնալիք դառնա Իսլամական Հանրապետության անվտանգության համարԷս պատմական գործարանը ոչնչացման եզրին է. գինու, կոնյակի կոմբինատի աշխատակից (տեսանյութ) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել էՈղորմություն չենք ուզում, մեր աշխատանքին ենք ուզում վերադառնալ (տեսանյութ) Մենք հարկադիր պարապուրդի ենք մատնված ոչ մեր գործատուի մեղքով, դուռը զմռսել ու մեզ թողել են դրսում (տեսանյութ) Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման հիմքով․ մանրամասնում է դուստրըՄի հոգին երեք բերան ա կերակրում, ժողովրդի մասին պետք ա առաջինը մտածենԱլիև. «3+3» համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացելNASA-ի տնօրենը ժամանել է ԲայկոնուրՍևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Լևոն ԱզիզյանԷս գործարանի պատմության մեջ սենց բան չի եղել, 23 տարի աշխատում ենք. 7-8000 հոգի հանել, գցել են դուրս (տեսանյութ)Reuters. ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներըԱնտառային հրդեհների ռիսկերը՝ քննարկման կենտրոնումԿալլասը մեկնաբանել է Ուկրաինայում կառավարության փոփոխությունըՆախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք «Եթե գործարանը չբացվի, փողոցներ կփակենք». «Երևանի Արարատ»-ի աշխատակիցների ահազանգըԵթե չեն բացելու, գնանք մեր գլխի ճարը տենանք․ «Մուլտի սթոուն» ի աշխատակիցների բողոքի ակցիան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակումների վերաբերյալԴատախազության նախաձեռնած միջոցառումների արդյունքում Վանաձոր համայնքին վերադարձվել է Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս երկու հողատարածքՄեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգՎթարային վիճակում գտնվող Արտավազավանքում 2027-ին կսկսվեն հնագիտական պեղումներըՇրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմայինԻրանը մահափորձ էր ծրագրել Թրամփի դեմ Անկարա կատարած նրա այցի ժամանակAP. Միջնորդները Իրանի և ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման բանակցությունների նոր փուլ են անցկացրելԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս #ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
Ամենադիտված