Հայկ Գալստյանն այսուհետ հանդես կգա «Ալաշկերտ»-ում
Սպորտ
«Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարիերան Երևանի «Միկայում» սկսած 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ 5 տարիների ընթացքում հանդես էր գալիս Գերմանիայում` «Հոֆենհայմի» Մ-17 ու Մ-19 թիմերում, «Բոխումի» Մ-19 թիմում, «Շտուտգարտի» երկրորդ թիմում:
Գալստյանը 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ-17 հավաքականի, 16 խաղ (3 գոլ)` Մ-19 հավաքականի և 6 հանդիպում` երիտասարդական հավաքականի կազմում:
Երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է «Ալաշկերտի» բելեկյան հավաքին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)