Ինչպես է 31-ամյա հարսը խեղդամահ է արել սկեսուրին. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
ՏեսանյութերՓետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ի առավոտյան, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում վերջինս խեղդամահ է արել սկեսուրին:
31-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է