Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցը Toyota-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Կոտայքի մարզում, մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած Toyօta Camry մակնիշի 35 ԼQ 015 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Էլարի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 11-ամյա Սյուզաննա Բ-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխայյն տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանությանԿոտայքի բաժին։
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գրիգորյանն աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում՝ քաղաքաշինության բաժնում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ, իսկ վրաերթի եթնարկված երեխան սովորում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։ Երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)