Այս հիասքանչ պաշտոնյաների հետ ներկայացնում էինք ընտրական հանցագործությունների դեմ պայքարի մեթոդիկան. Իոաննիսյան
Բլոգոսֆերա
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Դատախազության, ՀՔԾ, ՔԿ և Ոստիկանության այս հիասքանչ պաշտոնյաների հետ Արցախի դատախազներին, քննիչներին, հետաքննիչներին, Ոստիկանության քրեականի պետերին և նույնիսկ հակահետախուզության ծառայողներին ներկայացնում էինք ընտրական հանցագործությունների դեմ պայքարի մեթոդիկան ու քրեաիրավական բնութագիրը:
Անդրադարձանք թե քվեարկության օրը և թե քարոզարշավի ժամանակ կատարվող հանցագործություններին: Առանձին խորացանք ընտրակաշառքի, թեկնածուների կողմից բարեգործության և վարչական ռեսուրսի չարաշահման բացահայտան մեխանիզմներին, ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված փորձը:
Բանախոսները գալիք հանրաքվեի ժամանակ էլ են հակազդելու բոլոր հանցավոր երևույթներին, իսկ ունկնդիրները արդեն ունեն բոլոր կարողությունները Արցախում նույն բանն անելու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)