ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված Արեգնազ Մանուկյանի հետ Եկել է «հատուցման ժամանակը»․ Հեգսեթը՝ Իրանին. Դավիթ Խաժակյանը լքել է ԼՀԿ-ն (տեսանյութ) Էս պատմական գործարանը ոչնչացման եզրին է. գինու, կոնյակի կոմբինատի աշխատակից (տեսանյութ) Ողորմություն չենք ուզում, մեր աշխատանքին ենք ուզում վերադառնալ (տեսանյութ) Մենք հարկադիր պարապուրդի ենք մատնված ոչ մեր գործատուի մեղքով, դուռը զմռսել ու մեզ թողել են դրսում (տեսանյութ) Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման հիմքով․ մանրամասնում է դուստրը Մի հոգին երեք բերան ա կերակրում, ժողովրդի մասին պետք ա առաջինը մտածեն Ալիև. «3+3» համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան Էս գործարանի պատմության մեջ սենց բան չի եղել, 23 տարի աշխատում ենք. 7-8000 հոգի հանել, գցել են դուրս (տեսանյութ) Նախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք «Եթե գործարանը չբացվի, փողոցներ կփակենք». «Երևանի Արարատ»-ի աշխատակիցների ահազանգը 

Հիսուսը չի, որ կարեկցելու, ցավալու ու փորձելու է վիճակդ տանելի դարձնել, երբ պաշտոնը լքի քեզ. Մանուկ Սուքիասյանը՝ Փաշինյանին

Բլոգոսֆերա

Քաղաքագետ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով դիմել է Նիկոլ Փաշինյանին: Նա մասնավորապես անդրադարձել է այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Թբիլիսիի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած այն մտքին, որ «եթե Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, որ որևէ վարչապետ կամ կոնկրետ նա կարող է այդպիսի քաղաքականություն վարել», և նշել է, որ վերջինիս գլոբալ խնդիրը ոչ թե դավաճան կադրերն են, այլ՝ քաղաքական ամբիցիաների իրական նախադրյալներ ու իրեն հակաճառելու համարձակություն ունեցող, շատ հարցերում էլ՝ իրենից ավելի խելացի գաղափարներ հղանալու ունակության տեր, խարիզմատիկ քաղաքական գործիչների սեփական միջավայրում չհանդուրժելն է։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Էլի Հիսուս...

Քո գլոբալ խնդիրը ոչ թե դավաճան կադրերն են, այլ՝ քաղաքական ամբիցիաների իրական նախադրյալներ ու քեզ հակաճառելու համարձակություն ունեցող, շատ հարցերում էլ՝ քեզանից ավելի խելացի գաղափարներ հղանալու ունակության տեր, խարիզմատիկ քաղաքական գործիչների սեփական միջավայրում չհանդուրժելն է։ Որ օրը սա բարձրաձայն խոստովանես՝ էդ օրվանից ռեալ վերելք ես ունենալու։

Հե՛տ նայի, տե՛ս, թե քանի հոգու հետ ես հարաբերություններդ մատաղ արել եսասիրությանդ, քանի հոգու ես կենսագրությունիցդ ջնջել, ում հետ կրակի ու արյան միջով ես անցել, ու էդ մարդկանց մտավոր կարողությունները, ինտելեկտն ու կենսագրությունը համեմատի էսօր ասածներիդ ու արածներիդ հետ հիմնականում հոժար, իրենց անձը պրեմիաներով արժեվորող, էությամբ չինովնիկ ապագաղափարական բազմության հետ ու կգիտակցես, որ ինքդ ես քեզ թուլացրել ու հասցրել էս օրվան։

Ու, վստահ եղիր, որքան էլ փորձես խուսափել վերը շարադրվածը հայելու մեջ ինքդ քեզ խոստովանելուց ու ամեն կերպ պատասխանատվությունից խուսափես, փորձես պատասխանատվությունը դնել դավաճանների վրա, որքան էլ պատրիարքի վեղար հագնես, միևնույնն է՝ դո՛ւ ես պատասխանատուն լինելու ամեն ինչի, դո՛ւ ես հատուցելու քեզ առավելապես անողնաշար կռապաշտներով շրջապատելու համար։ Վերջիններս առաջինն են քեզ մենակ թողնելու։ Չկարծես, թե 30.000 դոլար պրեմիան գարանտ է, որ 30 արծաթով ծախվող Հուդա չլինեն։

Նաև էս խոսքերը չլսելու համար ես խուսափել ինձանից 18-ի մայիսից ի վեր։ Ինձանից խուսափել՝ իմ «շրջապատից» որոշների տարել իբր թե պաշտոնի ես դրել՝ լավ գիտակցելով, որ քո ու իմ ուղիղ հարաբերությունները երբե՛ք չեն դառնա պաշտոնական։

Ու էսօր առավել քան մեկ ուրիշը զգացի քո տագնապը։ Դեռ շանս ունես խոտոր ճամփեդ շտկելու։

Հ.Գ. Հիսուսը չի, որ կարեկցելու, ցավալու ու փորձելու է վիճակդ տանելի դարձնել, երբ պաշտոնը լքի քեզ։

Էլի պայքարի հին ընկերներդ են փորձելու մի բան արած լինել, քանի որ մեջներն ուրացող «առաքյալներ» չկան։

Հ.Գ.2  «Ձրի» խորհուրդ. անհարմար է Վրաստանում թեկուզև հայ համայնքի առաջ հայ դավաճաններից բողոքելը. 90-ականներին վրացիները մեզանից էին զորք խնդրում ներքին կարգուկանոն հաստատելու համար»։

Հիշեցնենք, որ Մանուկ Սուքիասյանի հիմնադրած «Առաքելություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ձևավորել էր «Իմ քայլը» դաշինքը և մասնակցել Երևանի ավագանու, ապա Ազգային ժողովի ընտրություններին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններինԱպօրինի ծագում ունեցող գույքի գործ․ Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76,8 մլն դրամՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՈ՞վ է դուրս մնացել Աշխարհի առաջնությունից․ BBC SportՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված Արեգնազ Մանուկյանի հետԻրանը կապ է հաստատել է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ սրումը կանխելու համարԵկել է «հատուցման ժամանակը»․ Հեգսեթը՝ Իրանին. Դավիթ Խաժակյանը լքել է ԼՀԿ-ն (տեսանյութ) Իրանը թույլ չի տա, որ Հորմուզը սպառնալիք դառնա Իսլամական Հանրապետության անվտանգության համարԷս պատմական գործարանը ոչնչացման եզրին է. գինու, կոնյակի կոմբինատի աշխատակից (տեսանյութ) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել էՈղորմություն չենք ուզում, մեր աշխատանքին ենք ուզում վերադառնալ (տեսանյութ) Մենք հարկադիր պարապուրդի ենք մատնված ոչ մեր գործատուի մեղքով, դուռը զմռսել ու մեզ թողել են դրսում (տեսանյութ) Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման հիմքով․ մանրամասնում է դուստրըՄի հոգին երեք բերան ա կերակրում, ժողովրդի մասին պետք ա առաջինը մտածենԱլիև. «3+3» համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացելNASA-ի տնօրենը ժամանել է ԲայկոնուրՍևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Լևոն ԱզիզյանԷս գործարանի պատմության մեջ սենց բան չի եղել, 23 տարի աշխատում ենք. 7-8000 հոգի հանել, գցել են դուրս (տեսանյութ)Reuters. ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներըԱնտառային հրդեհների ռիսկերը՝ քննարկման կենտրոնումԿալլասը մեկնաբանել է Ուկրաինայում կառավարության փոփոխությունըՆախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք «Եթե գործարանը չբացվի, փողոցներ կփակենք». «Երևանի Արարատ»-ի աշխատակիցների ահազանգըԵթե չեն բացելու, գնանք մեր գլխի ճարը տենանք․ «Մուլտի սթոուն» ի աշխատակիցների բողոքի ակցիան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակումների վերաբերյալԴատախազության նախաձեռնած միջոցառումների արդյունքում Վանաձոր համայնքին վերադարձվել է Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս երկու հողատարածքՄեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգՎթարային վիճակում գտնվող Արտավազավանքում 2027-ին կսկսվեն հնագիտական պեղումներըՇրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմայինԻրանը մահափորձ էր ծրագրել Թրամփի դեմ Անկարա կատարած նրա այցի ժամանակAP. Միջնորդները Իրանի և ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման բանակցությունների նոր փուլ են անցկացրելԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս #ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըBloomberg. Բեռնատար նավերը սկսել են անցնել Հորմուզի միջով՝ անջատված տրանսպոնդերներովՊարզվել են ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Վերացվել է պանիր «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ինUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. ԾառուկյանԵրևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարում է՝ վնասազերծվել է ռազմական օբյեկտների դեմ խոշոր դիվերսիոն ծրագիրը Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԱդրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից լիակատար դուրս գալու հարցը․ ԱլիևԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ ԱԳ նախարարների հանդիպման համար նախատեսված ժամկետումՄահացել է Սեմ Նիլը Թեհրանը զգուշացրել է երրորդ երկրներին ԱՄՆ հարվածներին մեղսակից լինելու հետևանքների մասինՋրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափՈւրբաթ օրը հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն ՄելիքյանՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Ամենադիտված