«Ընտանիքի նոր անդամ». Փաշինյան քույրերն անհամբեր սպասում են Բոնբորի հետ հանդիպմանը
Բլոգոսֆերա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ մարտի 3-ին, կովկասյան զտարյուն հովվաշուն է նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Իհարկե, նոր շունիկ ունենալու լուրն անտարբեր չի թողել վարչապետի դուստրերին:
Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, Ֆեյսբուքի իր էջում կիսվել է շան հանձնելու կադրերով և կից մեկնաբանել.
«Ընտանիքի նոր անդամ
Ես, Շուշանն ու Արփին անհամբեր սպասում ենք Բոնբորի հետ հանդիպմանը»:
Նշենք, որ Բոնբորը կլինի Փաշինյանների ընտանիքի հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)