Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները Ֆրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակին ՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարար Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվի Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը «Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Բեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանում 

«Լիդիանի» բաժնետերերը ՀՀ կառավարությունից փոխհատուցում են պահանջում

Հասարակություն

Hraparak.am-ի տեղեկություններով «Լիդիան ինթերնեյշնլի» մի խումբ անհատ բաժնետերեր դիմել են կառավարությանը՝ պահանջելով վերականգնել Ամուլսարի շրջափակման հետեւանքով իրենց ոտնահարված իրավունքները, քանի որ ժամանակին ձեռք բերելով «Լիդիանի» բաժնետոմսեր, այժմ կորցրել են իրենց ներդրումը՝ կառավարության անգործության պատճառով:

Սա հետաքրքիր զարգացում է, քանի որ եթե «Լիդիանը», որպես ընկերություն, առայժմ չի դիմում արբիտրաժ, ապա անհատ բաժնետերերը, հիմնականում՝ Հայաստանի քաղաքացիներ, արդեն որոշակի գործընթաց են սկսել:

Կայքի տեղեկություններով, վերջին մեկ տարում Տորոնտոյի բորսայից «Լիդիանի» մոտ 100 միլիոն բաժնետոմս է գնվել, հիմնականում՝ հայաստանյան գնորդների կողմից: Ընդ որում, Հայաստանից առքն առավել ակտիվացել է այն բանից հետո, երբ 2019 թ. օգոստոսին վարչապետը հայտարարեց, որ այս ծրագիրը պետք է աշխատի: Հետո, սակայն, ինչպես հայտնի է, բողոքի ակցիաների ճնշման տակ վարչապետը խուսափեց կտրուկ քայլեր անելուց: Ու, փաստորեն, ոչ միայն օտարերկրյա ներդրողի շահերն են քաղաքական անվճռականության զոհ դառնում, այլեւ, պարզվում է, այս հարցում պահանջատեր են նաեւ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ։ Ընդ որում, խոսքը մեծ գումարների մասին է, քանի որ հազարավոր անհատներ ձեռք են բերել միլիոնավոր բաժնետոմսեր: Տեղյակ շրջանակները պնդում են նաեւ, որ «Լիդիանի» բաժնետեր են հազարավոր սփյուռքահայեր, ռուսաստանաբնակ հայեր, որոնցից շատերն ունեն ՀՀ քաղաքացիություն, ու նրանք էլ, հավանաբար, առաջիկայում կմիանան այս գործընթացին: Կայքին հայտնի է դարձել, որ դիմողները հղում են անում Սահմանադրությանն ու Հայաստանի օրենսդրության այն կետերին, որոնք, իրենց կարծիքով, խախտել են կառավարությունն ու ոստիկանությունը՝ թույլ տալով Ամուլսարի ճանապարհների փակումը եւ «Լիդիանի» պարապուրդը:

Կայքի մոտ է հայտնվել այդ դիմումից մի հատված:

«...Այսպիսով, որոշ անձանց կողմից դիտավորությամբ, կազմակերպված եւ ուղղորդված ձեւով շարունակվում է դեպի հանք տանող ճանապարհների շրջափակումը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 եւ 258 հոդվածների պահանջներից ելնելով՝ որակվում է որպես հանցագործություն:

Ավելին, Ամուլսարի հանք տանող ճանապարհի ավելի քան 20 ամիս տեւող ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքում ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտերը, ապօրինի շրջափակումը, ՀՀ ոստիկանության շարունակական անգործությունն ուղղակիորեն հանգեցրել են նրան, որ ընկերությունը հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ, չի կարողացել լրացուցիչ վարկային միջոցներ եւ ներդրումներ ձեռք բերել՝ չնախատեսված ծախսերը ծածկելու համար, ինչի հետեւանքով ստիպված է եղել կնքել «Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտ», ինչի արդյունքում ընկերությունը դադարել է բավարարել Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված լինելու համար բավարար չափանիշներին, եւ 05․02․2020 թ․ դրությամբ դադարեցվել է ընկերության բաժնետոմսերի վաճառքը Տորոնտոյի ֆոնդային բորսայում։ Հավելենք նաեւ, որ նշված ժամանակահատվածում տեղի ունեցած՝ վերը նկարագրված գործընթացները բերել են ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի պարբերական նվազմանը, ինչում կարելի է համոզվել Տորոնտոյի բորսայի պաշտոնական կայքում առկա տեղեկատվությանը հետեւելով... Այսպիսով փաստում ենք, որ, ի դեմս կառավարության, Հայաստանի Հանրապետության կողմից չեն իրականացվել ՀՀ Սահմանադրության վերը հիշատակված հոդվածներով սահմանված պարտավորությունները, ՀՀ Ոստիկանության կողմից խախտվել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականությունները, ինչի արդյունքում խախտվել են թե՛ ՀՀ-ում հիմնված «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, թե՛ դրա ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 100 տոկոսին տնօրինող ընկերության եւ թե՛ մեր՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բնականոն գործունեության արդյունքում եկամուտ ստանալու նպատակով ընկերության բաժնետոմսեր ձեռք բերած անձանց շահերը»,- մասնավորապես ասվում է «Լիդիանի» հայաստանցի բաժնետերերի դիմումում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԵթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ամենադիտված