Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն է Չինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ Մոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվել Միկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած Նեպալում ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել են Դուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան Հանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունը Նոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում 

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է զոհված զինծառայողների ծնողներին (տեսանյութ)

Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է սգակիր մայրերին Մարտի 8-ի առթիվ և նշել, որ  հանդիպման հիմնական նպատակը նրանց տոնի առիթով շնորհավորելը չէ:

«Այսօրվա խորհուրդը նաև փորձել ենք օգտագործել մեր խոսակցության համար: Ուզում եմ ասել, որ այսօրվա մեր քննարկման թեման չի լինելու նաև քրեական գործերի ընթացքը, հանգամանքները և մանրամասների քննությունը, այլ մեր քննարկումը լինելու է շատ ավելի լայն: Նախ ուզում եմ ասել, թե ինչպես եմ վերաբերվում այն փաստին, որ շատ հաճախ, որոշակի պարբերականությամբ դուք ստիպված եք լինում կառավարության կամ տարբեր պետական գերատեսչությունների առաջ ակցիաներ կազմակերպել: Ես չգիտեմ դա դրսից ինչպես է երևում, բայց դա ինձ համար ամեն անգամ շատ մեծ ցավ է և կարծում եմ` մեծ ցավ է նաև Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար:
 
Բայց այստեղ կա մի գլոբալ հարց, իսկ ինչո՞վ է ավարտվելու այս ամեն ինչը, որովհետև այստեղ շատ պարզ խնդիր կա դրված, մենք պետք է ունենանք հանգուցալուծում, որովհետև դա ինչպես առաջին հերթին ձեզ համար է ցավ, ցավ է նաև մեր ժողովրդի համար: Մենք պետք է հասկանանք, որ պետք է գտնել լուծում, սա համարում եմ մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր ասելով, նկատի ունեմ մեր ժողովրդի խնդիրը, որովհետև մարդկանց մոտ էլ բնական հարց է առաջանում, թե սա ի՞նչ պատմություն է և այս պատմությունը երբ է ավարտ ունենալու:

Սա խնդիր է մեր պետության, Զինված ուժերի, իրավապահ համակարգի, կառավարության համար և հետևաբար, ես այսօր հրավիրել եմ ձեզ լուծման տարբերակներ առաջարկելու, որովհետև մեր առաջին հանդիպման ժամանակ մենք ինչ-որ մի լուծման բանաձևի շուրջ համաձայնվեցինք, բայց որքանով հասկացանք՝ այդ բանաձևը չի աշխատում և մեզ պետք է գտնել նոր բանաձև: Բայց ես ուզում եմ նախ լինի մեկ նախնական պայմանավորվածություն, որ մենք բոլորս պայմանավորվում ենք մի հանգամանքի շուրջ, առանց բացառության պետք է ընդունենք ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այդ ճշմարտությունը, անկախ նրանից` մեզնից յուրաքանչյուրին որքանով է ընդունելի, որքանով՝ անընդունելի, որքանով ենք մենք ուզում համակերպվենք: Բայց ի վերջո բոլորս պետք է առերեսվենք այդ ճշմարտության հետ:

Ես այսօր խնդիր եմ համարում հետևյալը. այս ամենի արդյունքում դուք պետք է դադարեցնեք ձեր ակցիաները, ոչ թե նրա համար, որ ուղղակի դադարեցնեք, այլ նրա, որ մենք պետք է համաձայնության գանք ճշմարտության հասնելու եղանակների շուրջ: Եթե, իհարկե, համաձայնության չգանք, բնականաբար դուք կշարունակեք»,- ասել է վարչապետը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարն առաջարկել է ծնողներին ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը: Վարչապետը հավելել է, որ բոլոր իրավաբանների ծախսերը կհոգա կառավարությունը և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգով, թե վաղեմության ժամկետով: Կարևորվել է նաև, որպեսզի քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:

Վարչապետի առաջարկի շուրջ ծավալվել է քննարկում, Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկությունները: Արդյունքում՝ վերը նշված առաջարկն արժանացել է հավանության և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծնողները ապրիլի 10-ին գրավոր կներկայացնեն փաստաբանների իրենց թեկնածուներին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նաև մինչ ապրիլի 10-ը հանդիպել ևս մեկ անգամ՝ աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ)
Ամենադիտված