«Հիացած եմ մեր 240 «ուռոդ» դատավորների զսպվածությամբ». ԲԴԽ նախագահը՝ Սերգեյ Դանիելյանի տեքստերի հեղինակի մասին
ՏեսանյութերԴերասան Սերգեյ Դանիելյանը իր «Ավելի լուրջ, քան երբեւէ» վիդեոբլոգի հերթական տեսանյութում անդրադարձել է «Այո»-ի բուկլետը պատռող աղջկան եւ դատարանները փոխելուն։
Դանիելյանի տեսանյութի մասով armdaily.am-ը մեկնաբանություն է խնդրել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից։ «Անկեղծ ասած՝ հիացած եմ մեր 240 «ուռոդ» դատավորների զսպվածությամբ եւ խոհեմությամբ, չկա դատական համակարգում գեթ մեկ հոգի, ով չտեսնի կամ չզգա, թե ով է կանգնած Սերգեյ Դանիելյանի տեքստերի ետեւում։
Ոչ նեղսրտում եմ, ոչ վիրավորվում Սերգեյ Դանիելյանից, որովհետեւ ինչպես կարելի է նեղանալ ձայնասփյուռից կամ ինչպես վիրավորվել տաղանդավոր դերասանի լավ խաղից»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ