Քայլերթ Գյումրիում՝ ի պաշտպանություն բռնության ենթարկվող կանանց
Հասարակություն
Գյումրիում այսօր՝ մարտի 9-ին, քայլերթ է՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Միջոցառման կազմակերպիչը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն են ու մի խումբ ֆեմինիստ-ակտիվիստներ:
«Մենք հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, լռությունն ու անտարբերությունը հասարակության կողմից։ Օրեր առաջ հենց Գյումրիում՝ զուգընկերոջ դաժան ծեծի արդյունքում սպանվեց 43-ամյա Մարինեն։ Կնոջ կյանքը կարելի էր փրկել, եթե չլինեինք անտարբեր՝ բռնության նկատմամբ, նկատեինք նրա դեմքի կապտուկները, ահազանգեինք, երբ 8 ժամ շարունակ նա ծանր վնասվածքներով պառկած էր տանն ու սպասում էր։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ կնասպանության դեպքերը գնալով նվազեն։ Այս կնոջ մահվան դեպքը որակվել է անզգուշությամբ մահ հասցելը, մենք հետամուտ ենք լինելու, որ հնարավորինս ծանր լինի պատիժը»,- ասում են քայլերթի մասնակիցները:
Քայլերթի մասնակիցները պարզել են «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով», «Կանայք սպանվում են ընտանիքներում», «Ոչ բռնությանը», «Հերիք է՝ սպանեք մեզ», «Ոչինչ չի արդարացնում բռնությունը» գրություններով պաստառներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)