Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ինքը կմնա մարզպետ
Հասարակություն
Մամուլում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ կառավարությունում կադրային լուրջ տեղաշարժեր են սպասվում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդից չի վերադառնա մարզպետի պաշտոնին, այլ՝ կտեղափոխվի այլ պաշտոնի։ Ամենայն հավանականությամբ՝ նա կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Պետրոսյանից:
«Ես չգիտեմ, թե նման լուր որտեղից է տարածվել, քանի որ որևէ քննարկում կամ խոսակցություն տեղի չի ունեցել: Ես այժմ իմ աշխատանքային պարտականություններն եմ կատարում, իսկ մարտի13-ից արձակուրդում եմ լինելու»,-ասաց նա:
Պետրոսյանը նշեց, որ արձակուրդի ընթացքում համակարգելու է Կոտայքի մարզում «Այո»-ի քարոզարշավը, որից հետո էլ վերադառնալու է իր բնականոն աշխատանքին. « Այլ որոշում, չկա»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)