Բժշկական կենտրոնում կատարված գողությունը կարճ ժամանակ անց բացահայտվել է (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 6-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայրը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում էր․ ընդունարանի սրահից գողացել էին մի երիտասարդի «Այֆոն» բջջային հեռախոսը։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, որոնք ժամեր անց արդյունք տվեցին։ Ոստիկանների տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, մարտի 7-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց։ Խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն գողացած բջջային հեռախոսը, այլև մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոց է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)