Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռազմական համալսարան
Հասարակություն
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը մարտի 10–ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:
Ինչպես հայտնում են Պաշտանության նախարարության մամուլի ծառայությունից, ՌԴ դեսպանը և ռազմական կցորդը շրջել են ռազմաուսումնական հաստատությունում, ծանոթացել ռազմական համալսարանի ուսումնական ծրագրերին և կրթական պայմաններին:
Համալսարանի դասախոսական կազմի և կուրսանտների հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը, պատասխանել ունկնդիրների հարցերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ