Կորոնավիրուսի կասկածով եղել են կանչեր, սակայն՝ հերքվել են
Հասարակություն
Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանից ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել, թե վիրուսի նշաններով կանչեր հաճախ են գրանցվում և նյութատեխնիկական բազայով՝ պատրա՞ստ են արդյոք դիմակայել վիրուսին:
Նա նշեց, որ կորոնավիրուսի կասկածով, բնականաբար, եղել են կանչեր, որոնք, սակայն, աշխատակիցների այցից հետո հերքվել են. «Դրանք այն մարդիկ են, ովքեր անհանգիստ են իրենց առողջության համար: Հիմնական քաղաքացիներ են, ովքեր կամ օտար երկրներից են եկել, կամ շփվել են նման մարդկանց հետ»:
Ստեփանյանի խոսքով՝ հայերը շատ հետևողական են իրենց առողջությանը. «Տագնապ կամ խուճապ չկա, քաղաքացիները անհանգիստ են իրենց առողջության համար»:
Նրա խոսքով՝ առկա նյութատեխնիկակակն բազան բավական է և իրենք իրականացնում են բնականոն աշխատանքը:
Թեև Ստեփանյանն ասաց, որ կանչեր լինում են հենց կորոնավիրուսի կասկածով, բայց նաև ընդգծեց, որ նույնիսկ այդ դեպքում, կանչերի թիվը չի ավելացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)