Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները հանդիպում են պահանջում (տեսանյութ)
ՏեսանյութերԴաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առաջ: Մխիթարյանի հայրը պահանջում է հանդիպում վարչապետի կամ կառավարության ներկայացուցիչներից մեկի հետ:
Նրա բողոքի պատճառը` որդուն դաժան ծեծի ենթարկելու համար կալանավորվածներից մեկի` դատարանի որոշմամբ ազատ արձակվելն է:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նա դեռևս կոմայի մեջ է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ