Ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը
Հասարակություն
ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի մարտի 12-ին տեղի ունեցած 2020 թվականի անդրանիկ նիստը վարել է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, մասնակցել են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստի օրակարգում ոստիկանության 7 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն է եղել։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետի պաշտոնակատարին՝ հիշյալ ծառայողներից 5-ի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, մյուս երկու ծառայողների նկատմամբ կիրառել կարգապահական այլ տույժեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)