Վանաձորում 24-ամյա երիտասարդը 900 հազար դրամից ավելի ամրանների գողություն է կատարել (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 10-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Մեքենաշինարարների փողոցի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքից գողություն է կատարվում։ Արագ արձագանքման շնորհիվ ամրաններն ապամոնտաժած 24-ամյա երիտասարդը, որը Վանաձորի բնակիչ է, բռնվեց ու բերման ենթարկվեց։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը նույն տարածքից էլի է գողություններ արել․ նախնական տվյալներով՝ հինգ անգամ։ Բոլոր դեպքերում գողացել էր տարբեր չափի ամրաններ ու վաճառել։ Նախնական հաշվարկով՝ գողացած ամրանների վաճառքի ընդհանուր գումարը գերազանցում է 900 հազար դրամը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)