Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
Հասարակություն
Հայաստանի եպիսկոպոսները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Մտահոգությամբ ենք անդրադառնում աշխարհում, ինչպես և մեր երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կացությանը: Աղոթում ենք համավարակից մահացածների հոգիների հանգստության համար, մեր զորակցությունը բերում նրանց ընտանիքիներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր հիվանդներին:
Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:
Մեր Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայությունը և այսօր ևս շարունակելու է տերունապատվեր իր առաքելության բնականոն ընթացքը` հոգևոր խնամք մատուցելով իր հավատավոր զավակներին, քաջալերելով ամուր մնալու հավատքի մեջ, առ Աստված հավատքով և աղոթքով դիմագրավելու դժվարություններն ու նեղությունները։
Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մարդկության առաջ հառնած վտանգների ու սպառնալիքների շուտափույթ հաղթահարման համար:
Հայցում ենք նաև Տիրոջ օգնականությունն առողջության և կազդուրման կարիք ունեցողներին, իրենց տքնաջան ծառայությունը բերող բժիշկներին և առողջապահության ոլորտի կարևոր սպասավորության մեջ ներգրավված բոլոր անձանց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)