Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներ Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ) Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության 

Գնահատման ընթացակարգերի հանցավոր խախտմամբ պետական սեփականության գույքն օտարվել է մի քանի անգամ ցածր գնով. դատախազություն

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից   ուսումնասիրվել են  պետական սեփականություն հանդիսացած Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Կորյունի փողոց 19ա շենքում գտնվող 64,2 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքներն  օտարելու վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

Այդ առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 2016թ. դեկտեմբերին կազմած եզրակացությամբ անշարժ գույքը նվազեցված հողամասի կադաստրային արժեքով գնահատել է 15.7 մլն ՀՀ դրամ:

ՀՀ կառավարության որոշմամբ  սահմանվել է գույքը  մրցույթով օտարելու  պահանջ՝ նախատեսելով առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում նոր մրցույթներ կազմակերպելու և յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով նվազեցնելու պայմաններ։

Արդյունքում գույքը միայն երկրորդ մրցույթով, համաձայն  գույքի օտարման և գրավի պայմանագրի, քաղաքացուն վաճառվել է 9․5մլն ՀՀ դրամով:

Հետագայում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն։

Պարզվել է, որ 2016թ. գնահատում իրականացնելիս ՍՊԸ-ի մասնագետը համեմատական մեթոդով շուկայական արժեքը որոշելու համար ելակետ են համարել գնահատվող օբյեկտից տարբերվող հարկայնություն, մակերեսներ ունեցող տարածքների վաճառքի տվյալները:

Մինչդեռ այդ մեթոդը կիրառելիս անհրաժեշտ էր հիմք ընդունել համանման և համադրելի օբյեկտների շուկայական տեղեկատվության վերլուծությունը: Ըստ կատարված շուկայական արժեքի նոր վերլուծության՝ 2016թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ նշված անշարժ գույքի շուկայական արժեքը կարող էր կազմել 28մլն ՀՀ դրամ, այսինքն սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավելի:

Այսինքն ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ առ այն, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել նշված ոչ բնակելի տարածքների գնահատման աշխատանքներ, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով սահմանված գնահատման ընթացակարգը, գույքի գնահատման հիմքում դրել է ոչ համադրելի ելակետային տվյալներ: Արդյունքում 28մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը վաճառվել է գրեթե եռակի ցարծ գնով՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ ի հայտ են եկել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ)Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության Ռուս-ուկրաինական հակամարտությունում բեկման մասին խոսելը վաղաժամ է Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվել է Լինդսի Գրեմի պակասը շատ է զգացվելու. Թրամփ Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ինՆպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց
Ամենադիտված