Մնացական Բիչախչյանը ազատվե՞լ է զբաղեցրած պաշտոնից. Փաստինֆո
Հասարակություն
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Մնացական Բիչախչյանը , ըստ էության չհերքեց տեղեկությունը, խնդրեց այն ճշտել ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից։
«Պարզաբանումը պարոն Ահարոնյանից», -փոխանցեց Մնացական Բիչախչյանը։
Ի պատասխան հարցերի, թե, արդյո՞ք այս պահի պարոն Բիչախչյանը հանդիսանում է ոստիկանության ծառայող եւ արդյո՞ք պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, Մնացական Բիչախչյանը կրկնեց հորդորը՝ պարզաբանումն ստանալ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Առաջիկայում տեղեկությունը կփորձենք ճշտել նաեւ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)