Իտալիայից Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան
Հասարակություն
Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները մարտի 15-ի վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
«Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։
Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ
դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների, ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստան տեղափոխող թռիչքը դեռ տեղի չի ունեցել:
«Խնդրում ենք ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)