Ինչ է կատարվում հայ-վրացական սահմանին․ պարզաբանում
Հասարակություն
Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Վրաստանում արգելում են հայկական բեռնատարների մուտքը. նշվում է, որ այդ պատճառով մաքսակետում առաջացել են տասնյակ մեքենաների կուտակումներ։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ խնդրի վերաբերյալ Վրաստանում Հայաստանի դեսպանության և Էկոնոմիկայի նախարարության կողմից ժամեր առաջ տարածվել էր հայտարարություն։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Լարսի մաքսակետում եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։ Քանի որ ամեն հաջորդ մաքսակետում բեռնատարների կուտակումներ են առաջանում ՝ բացթողումն իրականացվում է մյուս մաքսակետերի հետ համաձայնեցման կարգով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)