Արոնյանի կնոջ առողջական վիճակը կայուն է. նա ունի կոտրվածքներ
Հասարակություն
Հայկական շախմատի առաջատարը Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը շարունակում է կայուն գիտակից մնալ:
«Արմենպրես»-ի տեղեկություններով` Կաոիլիի առողջական վիճակը նույն է, նրա գիտակցության մակարդակը կայուն է, սակայն կան ստորին վերջույթների կոտրվածքները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարականվարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ևփրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)