Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը հետաձգվում է. Wizz Air-ը չեղարկել է արտերկիր բոլոր չվերթները
Հասարակություն
Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Wizz Air-ը չեղարկել է դեպի Լիտվայից և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները.
«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Wizz Air ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։
Ըստ այդմ, ս․թ․ մարտի 20-ից նախատեսված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է։
WizzAir-ն իր պատրաստակամությունն է հայտնել փոխհատուցել բոլոր գնված ավիատոմսերի արժեքը, որոնց վերաբերյալ ուղևորներին ավիաընկերություն կողմից կուղարկվի անհատական ծանուցում»,- ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)