Սերժ Սարգսյանը ներկա է Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)
Հասարակություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկա են Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի հոգեհանգստի արարողությանը:
Նշենք, որ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Լևոն Արոնյանի հարսանիքի քավորն էր:
Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին մահացել է 2020 թվականի մարտի 31-ին:
Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)