Արմավիրի մարզի մի շարք գյուղերում մեղուների թունավորում է գրանցվել. ահազանգ
ՀասարակությունԱրմավիրի մարզի մի շարք գյուղերի մեղվապահներն ահազանգում են, որ մեղուների մասսայական անկում է տեղի ունենում, մասնավորապես՝ Նորավան և Լուկաշին համայնքներում։ Այս մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ահազանգել քաղաքացի Մարիամ Ենոքյանը՝ նշելով, որ վարկածներից ամենաշրջանառվողը թունավորումն է։
Հրապարակմանն արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը:
«Համապատասխան կառույցների մասնագետներն այժմ ուսումնասիրում են Ձեր կողմից բարձրաձայնված խինդրը, վերլուծում են Ձեր տրամադրած տվյալները (լուսանկարներ, տեղեկություններ)։ Հավելյալ պարզաբանումների համար Ձեզ հետ կապ կհաստատեն»,- գրել է Գրիգորյանը: