ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ 

Սրմաքեշի նման անհայրենիք մարդուն սրբացնում են. Ռուբեն Հայրապետյանի և Վարդան Սրմաքեշի միջև փոխհրաձգությունը շարունակվում է

Հասարակություն

Օրերս ռուսական մեդիաշուկայի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Արամ Գաբրելյանովը,  իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ անդրադարձել էր Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակին: Նա, մասնավորապես, գրել էր, թե ակումբի սեփականատեր, շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշը կուլիսներում ակտիվորեն պատմել է, որ ակումբը սպանում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Գաբրելյանովն ընդգծել էր՝ թեև երկար ժամանակ է նա չկա, սակայն ակումբը շարունակում է մահանալ: Նա ուշագրավ էր համարել այն հանգամանքը, որ Սրմաքեշը «Արարատ»-ին վերաբերող առաջարկները չեղարկել է, քանի որ մտավախություն է ունեցել կբացահայտվի, որ հենց Սրմաքեշի կողմից է վաճառվել «Արարատ»-ին դեռ սովետական տարիներից պատկանող հողատարածքը (մոտ 40 հա տարածություն) Երևանի ամենաէլիտար թաղամասում, և այն այլևս ակումբի հաշվեկշռում չի գտնվում: 

Այս առիթով ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց զրուցել «Արարատ» ակումբի սեփականատեր, շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ, սակայն նա ասաց, որ զառանցանքներին տեղի չի տալիս և հիմա իր միակ գործառույթը հայրենակիցներին օգնելն է:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Վերջինս նշեց, որ ինքը բազմիցս է հայտարարել, որ «Արարատ»-ի բազան դարձրել են արտադրամաս և այլ միջոցներ օգտագործելով՝ վաճառել. «Բոլոր լրատվամիջոցներով ինձ գող ու ավազակ սարքեցին, իսկ Սրմաքեշի նման անհայրենիք մարդուն սրբացրեցին: Ես 2 տարի է չեմ նախագահում ՀՖՖ-ն, չեն մոռանո՞ւմ ինձ, երևի ես եմ «Արարատ»-ի հողերը, բազան, 90 հեկտար հողը ծախել, հա՞ (Ռ.Հ.՝ եթե չեմ սխալվում 90 հեկտար տարածք էր, որովհետև կողքը ֆերմաներ կար): «Արարատ»-ի բազայում մի հատ նորմալ գործող խաղադաշտ կա, որը ես եմ կառուցել: «Արարատ»-ին մահվան տարել ու շարունակում է տանել Սրմաքեշ Վարդանը: Սրանից 7-8 տարի առաջ ինքն ինձ խնդրեց, հանդիպեցինք, բարիշեցինք՝ Բակո Սահակյանի ներկայությամբ, ամեն ինչով աջակցել եմ իրեն, ինքը զանգում շնորհակալություններ էր հայտնում, հիմա արդեն դարձավ, որ ե՞ս եմ քանդել «Արարատ»-ը: Սրմաքեշ Վարդանին թվում է՝ ինքը փող ունի, հարուստ է, ամեն վատ բան կարող է անել ու ծածկել հայրենասիրության քողի տակ: Սրմաքեշն ինչքան մնա ֆուտբոլում, ֆուտբոլն այդքան քարուքանդ է լինելու այսօրվա թույլիկների ղեկավարության ժամանակ»,- ասաց Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է Գաբրելյանովին, ապա ՀՖՖ նախկին նախագահն ասաց, որ նրա հետ անձամբ շփում չի ունեցել, սակայն ծանոթ է նրա գործունեությանը որպես ֆուտբոլային ֆանատ, ֆուտբոլից որևէ ակնկալիք չունեցող մարդ և թե ինչ է նա մտածում ֆուտբոլի մասին: Իսկ Վարդան Սրմաքեշի հետ անձամբ է շփվել, գիտի նրա վնասակարությունը ֆուտբոլին:  

Հայրապետյանը պատմեց նաև, թե ինչից է սկսվել իր և Վարդան Սրմաքեշի առճակատումը. «Սրմաքեշն ասում էր՝ թող բոլոր բիզնեսմենները թիմեր չպահեն, պահեն մեկ թիմ՝ ֆինանսավորեն «Արարատ»-ին, որովհետև այն բրենդ է: Եթե ես համաձայնեի դրան, կնշանակեր վերջ տալ հայկական ֆուտբոլին. եթե առաջնությունում չլիներ մրցակցություն, ապա ֆուտբոլը չէր կարող զարգանալ: Այս ամենից հետո թեև սկսեց իմ դեմ բանսարկություններ սարքել, բայց այդքանից հետո էլ հաշտվեցինք: Հենց հեղափոխություն եղավ, ինքը նորից դարձավ էլի էն նույն մարդը և իր բոլոր մեղքերը սկսեց բարդել ինձ վրա»- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը: 

Հատկանշական է, որ հատկապես վերջին շրջանում Վարդան Սրմաքեշն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ հրապարակումներ է անում իշխանությունների հետ համագործակցությունների վերաբերյալ: Մարտի 16-ին Սրմաքեշը լուսանկար էր հրապարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կից գրելով. «Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ»: 

Իսկ ահա ընդամենը ժամեր առաջ լուսանկարներ հրապարկեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի»,- գրել է Սրմաքեշը։

 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Ամենադիտված