Անահիտ Սիմոնյանը և Հայկոն ամուսնալուծվել են
ԱյլԵրգիչ Հայկոն և երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծվել են: Այս մասին երգչուհին հայտնեց հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի Ինստագրամի ուղիղ հեռարձակման ժամանակ:
Խոսելով ամուսնալուծության մասին՝ Սիմոնյանը նշեց, որ ամեն ինչ կանեն, որ իրենց երեխան այդ որոշումից չտուժի:
Աստղային զույգը, սակայն, շարունակում է պահպանել լավ հարաբերությունները:
Նշենք, որ Անահիտ Սիմոնյանն այժմ գտնվում է երևանյան հյուրանոցներից մեկում՝ մեկուսացման մեջ: Երգչուհին վերադարձել էր Մոսկվայից, ինչից ելնելով էլ պայմանավորված է նրա և մյուս ուղևորների 14-օրյա հարկադիր մեկուսացումը: