Մեր շուրջ օղակը սեղմվում է, իսկ Հայաստանում զբաղված են ներքին թշնամիներ մոդելավորելու անհեռատես հանձնառությամբ. Լիլիթ Գալստյան
Բլոգոսֆերա
Մեր շուրջ օղակը սեղմվում է, իսկ Հայաստանում զբաղված են ներքին թշնամիներ մոդելավորելու անհեռատես հանձնառությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Լավրովի անկեղծությունն ինձ չի մխիթարում, այն ցավալիորոն սպասելի էր: Քաղաքականությունը սառը հաշվարկ է սիրում, կառուցվում շահերի, նաև ինստիտուցիոնալ հիշողության, հարգանքի ու ժառանգականության վրա: Քաղաքականությունը գիտություն է. գրեթե միկրովիրաբուժության պես՝ այստեղ յուրաքանչյուր մանրուք և մանրամասն էական է ու որոշիչ: Նետված քարերը մի օր հավաքվելու ու հետ գալու անխուսափելի բնավորություն ունեն: Երբ երկու տարի շարունակ, հայտարարությունից-հայտարարություն, հարցազրույցից հարցազրույց բարձրաձայնում, խոսում, պնդելով պնդում ենք, կարևորում ներազգային միասականությունն ու այն դիտում մեր հնարավոր մարտահրավերները դիմագրավելու ամենահիմնական գործիք, որոշները զբաղված են ներքին բաժանարարները թանձրացնելով ու մեր դիմադրողականությունը փսորելով:
Մեր շուրջ օղակը սեղմվում է, իսկ Հայաստանում զբաղված են ներքին թշնամիներ մոդելավորելու անհեռատես հանձնառությամբ»,-գրել է Լիլիթ Գալստյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)