Հայաստանում կորոնավիրուսից 27 տարեկան պացիենտ է մահացել
Հասարակություն
Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 82 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2148 է։ Ապաքինվել է 48 մարդ, բուժում շարունակում է ստանալ 1136 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 977 մարդ։
Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ:
Նա մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Մահացածների ընդհանուր թիվը 33 է։ Մահվան ևս երկու դեպք գրանցվել է այլ պատճառով։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 22 հազար 177 է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)