ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր Կարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները «Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում Պիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասին Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Առանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ 

«Նուբարաշեն»-ի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:

Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 30-ամյա կալանավորը, որն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ քննված մեկ այլ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2018թ. մարտից մինչև նույն թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շարունակել է զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվող, իրեն օժանդակող, քննությամբ չպարզված անձանց միջոցով:

Այսպես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորը  2018 թվականի մարտից մինչև նույն թվականի հունիս ամիսը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և իրացնելուն իրեն օժանդակելու հարցում պարբերաբար պայմանավորվածություն է ձեռք բերել քննությամբ չպարզված անձի հետ: Վերջինս  պարտավորվել է նշված կալանավորի մատնանշված վայրերից վերցնել MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոցները, այնուհետև դրա իրացման նպատակով տեղափոխել և թաքցնել նրա մատնանշած մեկ այլ վայրում:

Հիշյալ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խցում պատիժ կրող 36-–ամյա կալանավորը նույն ՔԿՀ 30-ամյա կալանավորին հայտնել է MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոց  ձեռք բերելու ցանկության մասին և խնդրել իրացնել այդպիսիք: 30-ամյա կալանավորը համաձայնել է, պայմանավորվել են նաև գնի շուրջ, որից հետո նրա պահանջով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 36-ամյա կալանավորը յուրաքանչյուր անգամ թմրամիջոցներ ձեռք բերելիս «Իդրամ» վճարային համակարգի իր հաշվից գումարներ է փոխանցել 30-ամյա կալանավորի կողմից օգտագործվող նույն վճարային համակարգի հաշվին՝ վճարելով թմրամիջոցների դիմաց:Այնուհետև, քննությամբ չպարզված անձը, 30-ամյա կալանավորին իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և այն  36-ամյա կալանավորին իրացնելու հարցում խոստացված օժանդակությունը ցուցաբերելով, գործով չպարզված հանգամանքներում նրա մատնանշած վայրերից վերցրել է թմրամիջոցները, այն տեղափոխել և թաքցրել 30-ամյա կալանավորի մատնանշած և քննությամբ չպարզված մեկ այլ վայրերում: 30-ամյա կալանավորը 36-ամյա կալանավորին հայտնել է թմրամիջոցի թաքստոցների տեղերը, որտեղից վերջինս անհայտ անձի միջոցով իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցներ, որոնք էլ իր հերթին մի շարք անձանց օժանդակությամբ ապօրինի իրացրել է Երևան քաղաքի մի քանի բնակիչների:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Լավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու
Ամենադիտված