Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել
Իրավունք
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Կատարվում է նախաքննություն։ Այս մասին լրատվամիջոցներին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայտարարել էր, որ մոտ մեկ տարի առաջ՝ 2019 թվականին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն գործարք է առաջարկել, իսկ որպես պատվիրակ իր հետ հանդիպել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։Փաշինյանը, մասնավորապես, առաջարկել էր վճարել որոշակի գումար, չվերադառնալ Հայաստան, որի պայմաններում կդադարեցվեն նրա եւ նրա հոր նկատմամբ քրեական հետապնդումները։ Այդ առաջարկը Մինասյանի կողմից մերժվել է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան