Ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել Վահագն Չախալյանին
Իրավունք
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Րոպեներ առաջ Ոստիկանությունը ավանդույթի ուժով կրկին ազատությունից զրկեց Վահագն Չախալյանին (հավանաբար՝ կրկին վարչական ձերբակալությամբ) Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրի դիմացից։
24 ժամվա ընթացքում՝ արդեն երրորդ անգամ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ձերբակալվել էր Վահանգն Չախալյանը: Իսկ երեկ՝ մայիսի 13-ին, նախաձեռնության մի քանի անդամներ Վահագն Չախալյանը, Արթուր Արամյանը, Արամ Խանզադյանը և Աշոտ Աբրահամյանը բերման էին ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։
Ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության 3 անդամներն այսօր ազատ արձակվեցին։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նշենք, որ վերջինս այն պատգամավորների թվում է, ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան