Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից 

Գայանե Փայտյանը 10 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է եղել

Հասարակություն

Հայտնի հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը 10 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է եղել։ Նա անգամ կլինիկական մահ է տարել։ Իր զգացողությունները, տեսածը, լսածն ու զգացածը Փայտյանը պատմել է Sputnik Արմենիային։

Առաստաղն այնքան ցածր էր, թվում էր՝ դեմքիս կկպչի։ Շուրջս կապույտ սավաններով ծածկված նույնադեմ մարդիկ էին պառկած։ Բոլորը մեծ քթերով էին ու չէին խոսում։

«Գայան, Գայ, լսու՞մ ես ինձ, պատերազմի մեջ ենք մտել, մենք՝ բժիշկներս, դու ու քո այս պահի վիճակը։ Օգնիր, որ մենք ու դու հաղթենք։ Լսեցի՞ր, Գայ... Ու չվախենաս, հիմա խոսել չես կարող, դու արհեստական շնչառության ապարատին ես միացված։ Ես քեզ թուղթ ու գրիչ կտամ, ինչ պետք է, գրի»։

Բժիշկ Սահակն էր, Սահակ Գևորգյանը։ Նա առաջին մարդն էր, որին լսեցի, տեսա ու վստահեցի շատ ցածր առաստաղով հեռվից վերադառնալուց հետո։

-Հարազատներս ու՞ր են,- հազիվ կարողացա գրել։   

-Ամբողջ գիշեր էստեղ են եղել, հիմա էլ ներքևում են, -ասաց բժիշկ Սահակը։

-Ամբողջ գիշե՞ր,- մտածում եմ,– ինձ կես ժամ առաջ բերեցին հիվանդանոց, ի՞նչ ամբողջ գիշեր,– էլի մի կերպ գրում եմ։  

-է՜ Գայ, 4-րդ օրն է, էնքան ես վատացել, քեզ մի հիվանդանոցից շտապօգնության մեքենայով մեկ այլ հիվանդանոց են բերել։                                      

Շաբաթներ անց պիտի հասկանայի, որ ցածր առաստաղով սենյակը էպիկրիզում գրված «5 րոպե կլինիկական մահն էր»... Հիմա շատ ժամանակ ունեի ու միակ գործս դիմացի պատի ժամացույցին նայելն էր։ Աշխարհում ամենադանդաղը վերակենդանացման բաժանմունքի ժամացույցներն են աշխատում։ Ու էդ դանդաղության մեջ չես էլ կարողանում հասկանալ, ի մի բերել գլխովդ անցածը, միայն դրվագներ են աչքիդ առաջով անցնում։      

Շտապօգնության մեքենայի ներսում առաջին անգամ էի։ Պատգարակի վրա էլ երբևէ չէի եղել։ Թթվածնային դիմակն էլ էր առաջին անգամ դեմքիս։ Բժիշկը շատ երիտասարդ էր ու մտահոգ։ Պատգարակին ամենամոտն ամուսինս էր նստած։ Շտապօգնության մեքենայի տագնապային ազդանշանն առաջին անգամ էի ներսից լսում...

Արդեն երկու շաբաթ անց հազիվ էի հավատալու, որ հասարակ թոքաբորբը կարող էր թերի բուժվել ու ամիսների ընթացքում ինձ հասցնել վերակենդանացման բաժանմունք։ Սա շատ դաժան տեղ է, այդտեղ 10 օր մնալուցս 3 ամիս է անցել, բայց դեռ գիշերները մղձավանջից վեր եմ թռչում, ինձ թվում է` խողովակներով եմ շնչում, սնվում, ապրում, դեռ խողովակներն ինձ խեղդում։ Ու ամեն անգամ 5-7 րոպե է պահանջվում, որ հետ գամ մղձավանջից ու հասկանամ՝ սա իմ ննջասենյակն է ու կողքերս ոչ թե բաժանմունքի սարսափելի մահճակալներն են, այլ՝ աղջիկներիս օրորոցները։ 

Երբ ամուսինս ու քույրս ինձ հիվանդանոցից տուն էին բերում, 15-րդ թաղամասից Դավթաշեն տանող նորակառույց ճանապարհի մի հատվածում շատ անբնական ձայնով բղավեցի, որովհետև տարածքը ճանաչեցի. ցածր առաստաղով սենյակն այդտեղ էր, գետնի տակ, ու ես, մեծ քթերով մարդիկ` բոլորս հենց էդտեղ էինք։ Գուցե մինչև կյանքիս վերջը չհասկանամ՝ ինչու՞ հենց այդ հատվածում, ի՞նչ կա այդ նորակառույց ճանապարհի տակ, բայց էպիկրիզի «5 րոպե սրտի կանգը» փաստորեն, ինձ այդտեղ էր բերել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Ամենադիտված