«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում Պիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասին Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Առանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել է Ֆարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են 766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Ինձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) 

«Աշխատանքից հեռացրել եմ, լարվել են իմ դեմ ու սուտ մեղադրանքներ հնչեցրել». Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար

Իրավունք

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանին երեկ մեղադրանք է առաջադրվել: Ըստ  Քննչական կոմիտեի տարածած հայտարարության՝ նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Լուրեր.com-ի թղթակիցը զրուցել է Բաբայանի հետ, պարզելու՝ նրա տեսակետն իրեն առաջադրված մեղադրանքի մասին:

Նա իր խոսքի սկզբում նշեց, որ ամիսներ առաջ իր՝ աշխատանքից հեռանալը ամենևին կապ չուներ այս մեղադրանքի հետ և ինքն աշխատանքից հեռանալիս՝ գաղափար էլ չուներ, որ իրեն մի օր մեղադրանք կառաջադրվի: 

«Քաղաքապետի հետ իմ պաշտոնավարման ընթացքում հարաբերությունները եղել են աշխատանքային, որոշ հարցերում համամիտ ենք եղել, որոշ հարցերում՝ ոչ, որոշ հարցերում քաղաքապետը գոհունակություն է հայտնել, որոշ հարցերում՝ ոչ: Աշխատանքից հեռանալու մասին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ երկար քննարկում եմ ունեցել, դրա արդյունքում մենք եզրահանգման ենք եկել, որ այդ պահին ճիշտը իմ հեռանալն է, բայց պատճառն, իսկապես, սա չէր»,- ասում է թաղապետը՝ չմանրամասնելով՝ վերջապես ինչն էր պատճառը:

Հարցին՝ իրեն մեղադրող աշխատակիցների և իր միջև ինչպիսի հարաբերություններ են եղել, Բաբայանը պատասխանեց. «Մեղադրողները իմ պաշտոնավարման օրոք աշխատած և հեռացված աշխատակիցներն են, որոնք չնայած պնդում են, որ մեղադրելու պատճառներն անձնական չեն, բայց ես գտնում եմ, որ անձնական են: Իրենց ես աշխատանքից հեռացրել եմ, բայց հաստիքի կրճատման հիմքով, դրանից հետո իրենք սկսել են ինչ-որ փաստեր ի հայտ բերել, չգիտեմ էլ՝ որտեղից: Մինչ այդ, մենք աշխատել ենք նորմալ, հանգիստ աշխատանքային մթնոլորտում, նրանք իմ դեմ լարվել են ազատվելուց հետո: Քննչականի համար սուտ մեղադրանքներն էլ իրենք են հնչեցրել, դրանց հիմքով էլ գործ է հարուցվել»: 

Նախկին թաղապետի խոսքով՝ ինքը միայն երեկ է իմացել հարուցված քրեական գործի մասին և անակնկալի եկել:

«Անկեղծ ասած քրեական գործ հարուցելուց ես ընդհանրապես տեղյակ չեմ եղել: Ինձ միայն երեկ առաջին անգամ հրավիրեցին Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրեցին: Ես տեղյակ էլ չէի քրեական գործից, ծանուցումները քաղաքապետարան են ուղարկվել, քաղաքապետարանից իրենց են ինչ-որ բաներ ուղարկվել, իսկ ես բանից անտեղյակ եմ մնացել»,- ասում է Բաբայանն ու պնդում, որ մեղադրանքը չի ընդունելու և անհամբեր սպասելու է, որ Քննչական կոմիտեն ապացուցի իր մեղավորությունը: 

Վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Գևորգ Բաբայանը թաղապետի պաշտոնում նշանակվել էր 2018-ի ավագանու ընտրություններից հետո, 2016-ից ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Աշխատանքից հեռացել է այս տարվա փետրվարին: Հիշեցնենք, որ Գևորգ Բաբայանի հրաժարականից հետո լրատվամիջոցները գրեցին, որ Բաբայանը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար։ Ըստ հրապարակումների՝ նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն էր տվել՝ առանց թույլտվության:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Լավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
Ամենադիտված