Կորոնավիրուսը հասել է քաղաքապետարան
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում գրանցվել է կորոնավիրուսի դեպք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Այո, քաղաքապետարանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպք, բայց այլ մանրամասներ ասել չեմ կարող»,-նշեց նա:
Հարցին, թե վարակվածը քաղաքապետ Մարությանի քարտուղարն է, նա պատասխանեց. «Աշխատակազմի անդամների վերաբերյալ անձնական տեղեկատվություն մեկնաբանել չեմ կարող»:
Նշենք, որ այսօր մամուլում տարածվեց, որ վարակակիրը Մարությանի քարտուղարն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)