Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին. պահանջում է վերացնել զանգելու և տեսակցելու սահմանափակումը․ Փաստինֆո
Իրավունք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաննը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ քրեակատարողական ծառայության՝ պահանջելով որևէ կերպ չսահմանափակել նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև պահանջում է պարտավորեցնել ՔԿԾ-ին՝ վերացնելու առկա սահմանափակումները։
Գործով երկրորդ նախագահի ներկայացուցիչը փաստաբան Հայկ Ալումյանն է։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին և մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան