Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Առանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել է Ֆարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են 766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայում Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից 

Նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը հակադարձում է Գլխավոր դատախազի խորհրդականին

Իրավունք

Ս.թ-ի ունիսի 1-ին իմ կողմից հարցազրույց տալուց հետո, խոսքը գնում է այն հարցազրույցի մասին, որում ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարել եմ և ներկայումս կրկին այն վերահաստատում եմ, որ՝ ՀՀ գլխավոր դատախազ՝ պրն. Ա. Դավթյանը, 2020 թ-ի հունիսի 1-ին, ՀՀ ԱԺ-ի ամբիոնից պատասխանելով ՀՀ ԱԺ-ի անկախ պատգամավոր՝ պրն. Տ. Ուրիխանյանի կողմից իրեն հնչեցված հարցերին ՍՏԵԼ Է, երբ հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի կապակցությամբ իմ կողմից  2020 թ-ի մայիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ Հանցագործության մասին հաղորդման առնչությամբ, ինձ հետ անձնական ընդունելություն է իրականացվել, որի ընթացում ինձ մանրամասն պարզաբանվել է իմ կողմից բարձրացված բոլոր հարցերը:

Այս առնչությամբ, ես ս.թ-ի հունիսի 02-ին, համացանցում պատահաբար հանդիպեցի «Առաջին Լուրեր» լրատվականի կայքով հրապարակված մեկ հոդվածի, որում նկարագրված էր, թե ինչպես է ոմն Գոռ Աբրահամյանը, իսկ հետագայում ես տեղեկացա, որ նա հանդիսանում է՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը, իր ֆեյսբուքյան կայք էջում, իր ղեկավարի ստախոսությունն արդարացման փորձի շրջանակներում, իմ կողմից արված հայտարարության առնչությամբ ինչ-որ անհեթեթ մեկնաբանություններ է կատարել  իմ հասցեին:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հրապարակել է մի քանի անհասկանալի փաստաթղթերի որոշ հատվածների լուսանկարները, որոնցով փորձել է հիմնավորել, որ իր անմիջական ղեկավարի կողմից արված այն սուտ հայտարարությունը, որ իբրև թե ինձ հետ, կապված իմ կողմից 2020թ-ի մայիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Հանցագործության մասին հաղորդման առնչությամբ տեղի է ունեցել և՛ անձնական ընդունելիություն և՛ ինձ մանրամասն պարզաբանվել է իմ կողմից բարձրացված հարցերը:  

Հարգելի՛ ընկերներ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից հրապարակված փաստաթղթերի տարրական ուսումնասիրության արդյունքում կարելի է նկատել և համոզվել նրանում, որ դրանցից մեկը թիվ 12/12/3142-20 առ. 05.03.2020 թ. գրությունն է, այսինքն այն լույս էր տեսել՝ 2020 թվականի մարտի 5-ին, մյուս փաստաթուղթը՝ դա ինչ-որ արձանագրություն է, որն փաստացի կազմվել էր 2020 թվականի մարտի 2-ին և այդպես նաև մնացած մի քանի ներկայացված փաստաթղթերը: Իսկ հիմա հարգելի՛ ընկերներ, խնդրում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ շատ կարևոր ցուցանիշի վրա, ես հանցագործության մասին հաղորդումը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում հիշատակել էր ՀՀ ԱԺ-ի անկախ պատգամավոր՝ պրն. Տ. Ուրիխանյանը, ՀՀ գլխավոր դատախազ՝ պրն. Ա. Դավթյանին, առցանց եղանակով ուղղարկել եմ 2020 թվականի մայիսի 21-ին, իսկ պրն. Գոռ Աբրահամյանի կողմից հրապարակված փաստաթղթերը լույս են տեսել դեռ՝ 2020 թվականի մարտ ամսում, մարտի 2-ին կամ մարտի 5-ին և այլն,  այսինքն` ըստ պրն. Գոռ Աբրահամյանի պնդման և նրա կողմից հրապարակված փաստաթղթերի, դուրս է գալիս, որ փաստորեն ես դեռ նույնիսկ չէի ներկայացրել համապատասխան հանցագործության մասին հաղորդումը, իսկ ՀՀ դատախազությունն արդեն, իմ կողմից դեռ չներկայացված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ, այն իմ կողմից ներկայացնելուց դեռ մոտ երկու ամիս առաջ, արդեն ինձ ինչ-որ գրություններով պատասխան էր ներկայացրել: Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ թե ՀՀ գլխավոր դատախազությունում կանխագուշակումներով զբաղվող որևէ վարչություն առկա է, թե՞ ոչ, սակայն կարելի է արձանագրել, որ այս պատմությունը միանշանակ միստիկ արմատներ ունի: Նշեմ ավելին, գտնում եմ, որ նույնիսկ որևէ գրության առկայությունը, որպես անձնական ընդունելություն որակող անձն, ըստ ինձ առնվազն լուրջ բժշկական հետազոտման կարիք ունի:

 Բացի դրանից պրն. Գոռ Աբրահամյանն, իր իսկ գրառման մեկնաբանություններում նշել էր հետևյալն՝ «(…….), ի դեպ, ԱԺ-ում պատգամավորը չի էլ կոնկրետացրել հարցադրման ժամանակ, ո՞ր դիմումին է վերաբերում իր նկատառումը։ (……) », այսինքն պրն. Աբրահամյանը իրեն իրավունք կարո՞ղ է վերապահել չծանոթանալով գործի հանգամանքներին ինձ ստախոս անվանել: Հարկ եմ համարում, հատուկ պրն. Աբրահամյանի համար մեկ անգամ ևս բառացիորեն մեջբերել ՀՀ ԱԺ-ի անկախ պատգամավոր՝ պրն. Տ. ՈՒրիխանյանի կողմից, իմ առնչությամբ հնչեցված հարցը, մեջբերման սկիզբ՝ «Եվ վերչապես արձագանկեք սպա Ցոլակ Խաչատրյանի Ձեզ ուղղված, պաշտպանության նախարարի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում հայտնելու կապակցությամբ գրությանը, որի ընթացքը չկա, որտեղ են պահեստազորի սպաների գումարները» մեջբերման ավարտ: Գտնում եմ, որ այստեղ շատ կարևոր և տեղին մեկ հարց է առաջ գալիս պրն. Աբրահամյանի առնչությամբ, հարգելի՛ պրն. Աբրահամյան, իսկ Դուք Ձեր մասնագիտական գործունեությունը ծավալելիս հաճա՞խ եք գործերի հանգամանքներին չծանոթանալով մարդկանց մեղադրանք առաջադրել....

Եվ, վերջում ցանկանում եմ նշել նաև այն, որ պարոն Գոռ Աբրահամյանը մի հեգնանքով հայտարարել էր, որ իմ կողմից 2020 թվականի մայիսի 21-ին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պահից անցել էր ընդհամենը 10 օր: Հարգելի՛ պրն. Աբրահամյան, պարզապես անհրաժեշտ եմ համարում հիշեցնել Ձեզ, իսկ միգուցե նաև տեղեկացնել այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է հետևյալը՝ «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»։

Ավարտելով, ցանկանում եմ նաև դիմել պրն. Գոռ Աբրահամյանին, պրն. Աբրահամյան, դո՛ւք ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ ես ամենայն հավանականությամբ մոռանում եմ, որ գործ ունեմ իրավապահ մարմինների հետ: Ես ճիշտն ասած չեմ կողմնորոշվում թե ինչպե՞ս դա ընկալեմ, որպես սպառնալիք ձեր կողմից , թե՞ ինչ-որ այլ կերպ: Այն դեպքում, եթե այդ արտահայտությունը հնչեցվել է որպես սպառնալիք, ապա շտապում եմ Ձեզ տեղյակ պահել այն մասին, որ Ձեր այդ արտահայտությունն ինձ մոտ առաջացրել է ոգու ահավոր դողդողանք, իսկ ինչ վերաբերվում է Ձեր իրավապահ հանդիսանալուն, ապա հարկ եմ համարում ընդգծել հետևյալը` հարգելի՛ պրն. Աբրահամյան դուք ի պաշտոնե հանդիսանում եք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, սակայն Ձեր կողմից դրսևորված նման վարքի գնահատման արդյունքում, ես պարզապես չեմ կարող պատկերացնել թե Դուք ինչպիսի՞ խորհուրդներ եք ի վիճակի տալու, մի գուցե խորհուրդ  թե  ինչպե՞ս  խեղաթյուրել  իրականությունը։

Հետևաբար, ես խնդրած կլինեի պրն. Գոռ Աբրահամյանին որպիսի նա իր ով լինելն չփորձի  փաթաթել  իմ  պարանոցին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԼավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
Ամենադիտված