Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic 

Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան

Տնտեսություն

Վերջին երկու տարում իշխանությունների հպարտության հիմնական թեմաներից էր ցածր գնաճը. չնայած, որ շատ տնտեսագետներ հակառակն էին պնդում: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որքան էլ տարօրինակ է՝ գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է: Դա այսօր ակնհայտ է համավարակի արդյունքում ձեւավորված համաշխարհային տնտեսական ցուցանիշների հրապարակումից:

Մեր վիճակագիրներն էլ հունվար-ապրիլ ամիսների տվյալներն ամփոփելիս նշում են, որ առեւտրի ոլորտը կրճատվել է համարյա 10 տոկոսով՝ մանրածախ առեւտուրը նախորդ տարվա համեմատ պակասել է 10.1 տոկոսով, մեծածախը՝ 7.3 (այն, որ անկման պարագային մեծածախ առեւտուրը սկզբում մի փոքր հետ է մնում մանրածախից՝ դասագրքային ձեւակերպում է): Հիմա հայտրարարվում է, որ 2020թ․ հունվար հունիսի սպառողական գների ինդեքսը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.5 տոկոս է: Այս ցուցանիշով կարող ենք «հպարտանալ»՝ նշելով, որ Եվրամիության անդամ երկրներին համահունչ ցուցանիշ ունենք:

Իսկապես, զարգացած երկրների մեծ մասում գնաճ չկա: Նույնիսկ նախորդ տարվա համեմատ 1-2 տոկոսանոց գնանկում է արձանագրվել (խոսքը սպառողական գների մասին է): Հիմա այնտեղ էլ տնտեսագետները գնաճի փաստը կընդունեն որպես աչքալուսանք: Որովհետեւ գնաճը վերականգնվող տնտեսական ծավալների առաջին ազդակներից կլինի:

Բայց վերադառնանք մեր թվերին ու արձանագրենք, որ մեր պարագային գնաճի առկայությունը տնտեսության առողջացում-աշխուժացման ցուցանիշ չէ: Այն պարզ պատճառով, որ այն ակցիզային հարկի փոփոխության արդյունք է: Այս տարվա հունիսը նախորդ հունիսի նկատմամբ 1.7 տոկոս գնաճ է արձանագրել (իսկ այս տարվա հունիսը մայիսի նկատմամբ՝ 1.4 տոկոս գնանկում):

Այս տարվա գնաճն ապահովվել է «Ալկոհոլային խմիչք եւ ծխախոտային ապրանքատեսակներ» անվանվող խմբի հաշվին՝ գնաճը կազմել է 9.2 տոկոս: Ծառայությունների ոլորտ կոչվածը ուսուցչի բառապաշարով ասած՝ ազատ թեմայով շարադրություն է մեր իշխանությունների ու պաշտոնական վիճակագրության համար: Այստեղ միշտ էլ հեշտ է «ցանկալի» պատկեր ստանալ: Առաջին կիսամյակի վերջում ցանկալի ասածը գնաճն է, որ «պատկերվել է» 3.5 տոկոսի չափով: Հաջորդ ոլորտը, ուր գնաճ կա, համարյա անհավատալի փոստերի շարքից կլիներ, եթե շարունակություն-բացատրություն չունենար: «Ռեստարաններ, հյուրանոցներ» ապարանք-տողախմբի դիմաց նշված է 1.8 տոկոսանոց գնաճ: Մի շտապեք զարմացած հարցնել՝ «Ովքե՞ր են օգտվել ռեստորաններ-հյուրանոցներից, որ գնաճ են ապահովել»: Հիշեք, թե որտեղ էին մեկուսանում համավարակից պատուհասվածներն ու կասկածվողները:

Իսկ մյուս ոլորտը, ուր համարյա նույնչափ գնաճ կա՝ առողջապահությունն է՝ 1.7 տոկոս (նկատենք, որ բնական լինելու աստիճան տարօրինակ փաստ է): Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, որ սա կոռուպցիայի հետեւանք է: Կարելի է հրաժարվել այդ պնդումից ու ասել, որ դա պարզապես տնտեսությունն ակտիվացնելու փորձ է: Բավական ինքնատիպ փորձ: Ի վերջո մրգերի գնաճն էլ իրականում համավարակի պատճառով է եւ ավելի շուտ վիտամինների ու օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ապրանքատեսակի գնաճ է:

Այնպես, որ մեր տնտեսությունում կատարվող ամեն ինչ (կամա, թե՝ ակամա) համավարակի հետեւանք-գործընթաց է:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել
Ամենադիտված