Անվադողերը պահեստավորում ենք, որ կարիքի դեպքում ժամանակ չկորցնենք. Սոֆյա Հովսեփյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ ինչպես գիտեք մեր Ժորա Աբգարյան անվադողեր է հասցնում տարբեր ստորաբաժանումներ: Հիմա իրենց հավաքագրման տեղը այլևս լրացված է և պետք է տեղափոխվի, ինչը կկազմակերպվի, իսկ նոր հավաքատեղին է ՎԱՐԴԱՆԱՆՑ 30 հասցեն ՝ Ա. Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցի բակը: Խոսել եմ տնօրենի հետ, ով մեծ սիրով և պատրաստակամությամբ կընդունի անվադողերը, ինչպես նաև կկազմակերպեն հավաքը:
Պահեստավորում ենք, որ կարիքի դեպքում ժամանակ չկորցնենք:
Այնպես որ, աշխատանքի գնալուց ձեր տան հին անվադողերը իջեցրեք դպրոցի բակ»:
Նշենք, որ Ժորա Աբգարյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի ավագ եղբայրն է (Լուսանկարում Ժորան՝ աջից):


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում