«Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին և դատապարտում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողությունները»․ ԱՄՆ կոնգրեսական Թոնի Քարդենաս
ԲլոգոսֆերաԱՄՆ կոնգրեսական Թոնի Քարդենասը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա շարունակական հարձակումը՝ ասելով. «Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին և դատապարտում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողությունները։ Այս անիմաստ բռնությունը վտանգի տակ է դնում անմեղ խաղաղ բնակիչների կյանքը: Պետք է ձեռնարկվեն դեէսկալացիոն քայլեր՝ մարդկային կյանքերի հետագա կորուստը կանխելու համար»: Այժմ գործողություններ պետք է ձեռնարկվեն ողջ Կոնգրեսի կողմից Ադրբեջանի հարձակումը դատապարտելու ուղղությամբ։ Պետք է ահմանափակումներ դնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում և շարունակել օգնություն ցուցաբերել Արցախին»։