«Ժամանակ». Թոխմախի Մհերը՝ թիրախում
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պետական տարբեր մարմիններ ստուգումներ են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանին պատկանող ընկերություններում: Այդ ստուգումների արդյունքում կազմված ակտերի գումարը գերազանցում է հարյուր միլիոնավոր դրամը: Ըստ մեր աղբյուրի՝ Սեդրակյանը չի էլ փորձում վիճարկել այդ ակտերի օրինականությունը և հանձնարարել է վճարել դրանք»: