Իջեւան-Դիլիջան ճանապարհին մեքենան բախվել բետոնե հենասյանը, վարորդը տեղում մահացել է. կա 3 վիրավոր
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ եւ տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե հենասյանը․ վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղեւորներ Անժելա Մ․-ն (ծնված 1987 թ․), Լիա (ծնված 2013 թ․) եւ Լամարա (ծնված 2011 թ․) Ո․-երն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել Իջեւանի ԲԿ, որտեղ բժիշկները Անժելա Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ երեխաները, նախնական տեղեկատվության համաձայն, չեն տուժել՝ անցնում են համապատասխան բուժզննում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)